484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գանձակի (Կիրովաբադ) փախստականները խնդրում են Ղարաբաղի իշխանություններին օգնել իրենց փոխհատուցում ստանալու հարցում
16:19
29 Նոյեմբերի 2011

Գանձակ քաղաքի (Ադրբեջանի Կիրովաբադ) հայ փախստականները դիմել են ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու հարցում, երեքշաբթի ասել է Գանձակի ինքնապաշտպանության մասնակից, «Ահազանգ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը:

XX դարի վերջում Ադրբեջանի Գանձակ քաղաքի (Կիրովաբադ, ներկայիս Գյանջա) հայ բնակչության ջարդերի հետևանքով սպանվել և անհետ կորել են տասնյակ մարդիկ: Հայերը ստիպված էին հեռանալ հին հայկական Գանձակ քաղաքից:

«Մենք տասնյակ հազարավոր մարդկանցից դիմումներ ենք հավաքել, որտեղ մանրամասն կերպով ներկայացված է սպանվածների, վիրավորների, կորցրած ունեցվածքի մասին տեղեկությունը և այդ ամենն ուղարկել ենք Ղարաբաղի կառավարություն: Մեր բոլոր հույսերը կապում ենք Ղարաբաղի հետ, որպեսզի միջազգային կառույցներում բարձրացնելով Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը՝ ներկայացվի նաև մեր ունեցվածքի փոխհատուցման խնդիրը», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Երեմյանցը:

Նա ընդգծեց, որ ունեցած տվյալների համաձայն, հայ բնակիչների կորցրած ունեցվածքի ընդհանուր գումարն այն ժամանակ շուրջ 64 մլրդ ռուբլի էր կազմում:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել հայ փախստականների կորցրած ունեցվածքի փոխհատուցման հարցում:

Երեմյանցը նաև պատմեց, որ այժմ Եվրոպական դատարանի քննարկմանն է ներկայացված երեք հայց Գանձակի հայ փախստականների կողմից:

Խոսելով ջարդերի մասին՝ նա պատմեց, որ տեղի հայ բնակիչների կողմից ստեղծված նախաձեռնող խումբը յոթ գիշեր շարունակ փրկել է հայկական ընտանիքներին, ովքեր ապրել են քաղաքի «թուրքական» (ադրբեջանական) մասում:
Նրա խոսքով՝ քաղաքի փրկված բնակիչներն ապաստանում էին քաղաքի «հայկական» մասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ նաև լազարեթ էր բացվել:

Гриша Оганезов«Ահազանգ» փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Օգանեսովն իր հերթին պատմեց, որ 45 հազար բնակիչ ունեցող Կիրովաբադում հայկական ջարդերի հետևանով ադրբեջանցիների կողմից սպանվել է 18 հայ, ևս 60-ը անհետ կորել են, ընդ որում սպանված 18 հայերից 12-ի մասին տեղեկությունները հաստատվել են 1990 թ.-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակված հոդվածում, որը հղում էր անում ԽՍՀՄ ՆԳՆ Քրեական հետախուզության խմբին: Այդ տեղեկատվության համաձայն, սպանվածների մեծ մասն անպաշտպան տարեցներ են եղել:

Նա պատմեց, որ հայերի նախաձեռնող խումբը պաշտպանություն է կազմակերպել, արգելափակվել են հայկական շրջանի մուտքերը, հերթապահություն է կազմակերպվել հայկական ընտանիքներին փրկելու համար:
Օգանեսովը տեղեկացրեց, որ «Ահազանգ» ՀԿ-ն բավական քանակությամբ վավերագրական փաստեր է հավաքել, բազմաթիվ ձայնագրություններ և այդ սարսափելի իրադարձությունների զոհերի ու ականատեսների պատմություններ:

Նրա խոսքով՝ պաշտպանություն կազմակերպած խումբը մնացել է Կիրովաբադում մինչև 1990 թ.-ի օգոստոսը՝ օգնելով փախստականներին տեղափոխվել Հայաստան և Ղարաբաղ:

Նա նշեց, որ քաղաքի իշխանություններն արդեն վաղուց ձևակերպել էին հայերի տները քաղաքի ադրբեջանցի բնակիչների անունով և մարդկանց պարզապես կանգնեցնում էին փաստի առջև՝ ներկայացնելով նրանց պատրաստ, վերաձևակերպված փաստաթղթեր, որոնց տակ պարզապես պետք էր ստորագրել:

Օգանեսովն ավելացրեց, որ Կիրովաբադում հայերի ջարդերը տեղի են ունեցել Սումգայիթի ջարդերին զուգահեռ (1988 թ.-ի փետրվար), սակայն իշխանությունները բավականին արագ թաքցրել են ջարդերի հետքերը՝ վախենալով լայն արձագանքից:

Ադրբեջանում բռնկված ջարդերի ալիքի զոհ են դարձել Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի և Ադրբեջանի մյուս քաղաքների ու գյուղերի հայերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: