478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն և BFI-Ը երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիր են ստորագրել
13:56
29 Նոյեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը և «Black Sea Ferry and Investments» (BFI) ՍՊԸ գլխավոր տնօրեն Խոկիմ Մատչանովն երեկ երեկոյան ստորագրեցին երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Համաձայն սույն պայմանագրի` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Black Sea Ferry and Investments» ընկերությանը կտրամադրի իր շարժակազմը Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխման նպատակով, ինչպես նաև մատուցելու է երկաթուղային բեռնափոխադրումների գործընթացի կարգավորման ծառայություններ:

 

«ՀԿԵ-ն՝ որպես համազգային տրանսպորտային ընկերություն, հատուկ ուշադրություն է դարձնում Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ ծովային լաստանավային երկաթուղային գծի օպերատոր հանդիսացող «Black Sea Ferry and Investments» ՍՊԸ-ի հետ ռազմավարական համագործակցության զարգացմանը, որի երկաթուղային լաստանավային գծով է Հայաստան ներկրվում բեռների մեծ մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

BFI – ը մի քանի երկաթուղային լաստանավային ուղղղությունների օպերատոր է՝ օրինակ, «Կովկաս-Փոթի» և «Կովկաս-Սամսուն» Սեվ ծովում, «Ուստ Լուգա -  Բալթիյսկ» և «Ուստ Լուգա – Զասնից» Բալթիկ ծովում, որտեղ շահագործում է «Սմաթ», «Ֆերուզ» և «Պետերբուրգ» երկաթուղային լաստանավեր:

Կովկաս լաստանավ – Փոթի լաստանավ – Հայաստանի Հանրապետություն միջազգային տրանսպորտային միջանցքը թույլ է տալիս սեղմ ժամկետներում և նվազագույն ծախսերով կազմակերպել դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը: Այս լաստանավային ուղղության վրա գործում է ունիվերսալ երկաթուղային-լաստանավային «Սմաթ» նավը: Նավի տարողությունը կազմում է 50 ցիստերն (50 ցորենի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21220 ֆութանոց կոնտեյներ: Տարեկան «Կովկաս-Փոթի» գծի  վրա գործող BFI ընկերության նավերն երկու ուղղություններով իրականացնում են 40 ռեյսեր և փոխադրում են 1500 վագոն բեռ:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: