478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեսպանություն է բացվել Վիլնյուսում
10:46
28 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վիլնյուսում Հայաստանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել շաբաթ օրը Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդրոնյուս Աժուբալիսի ներկայությամբ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը մասնակցեցին Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնատարն անձինք, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը:

Ըստ նրա՝ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, և Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է հենց Լիտվայի հետ։

«Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում և առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն»,- ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր փաստերը վկայում են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում առկա նպատակադրվածության մասին:

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Լիտվան ունեն ինտենսիվ քաղաքական երկխոսություն, որն իրականցվում է բարձր մակարդակի երկկողմ այցերի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների միջոցով։

«Այս տարի մենք պատիվ ենք ունեցել Երևանում հյուրընկալելու նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Նրա այցի ժամանակ Հայաստանի նախագահը խոստացավ, որ մինչև տարվա վերջ Հայաստանը դեսպանություն կբացի Վիլնյուսում և այժմ դա իրականություն դարձավ»,- ասաց Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նաև լիտվահայ համայնքին դեսպանության բացման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լիտվահայությունը նոր եռանդով կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը:

Լիտվայի արտգործնախարարն իր հերթին, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում:

Նա ավելացրեց, որ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: