484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հետբուհական կրթությունը Հայաստանի խնդրահարույց ոլորտներից մեկն է. ԲՈՀ նախագահ
14:10
25 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հետբուհական կրթության խնդիրն առավել հրատապներից մեկն է Հայաստանի կրթական համակարգում, ասել է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

 «Հետբուհական կրթության հիմնական խնդիրները կազմակերպումն է, մասնագետների որակը, ինչպես նաև գիտական բազան», - ասել է Ղուկասյանն ուրբաթ գիտական և գիտամանկավարժական կադրերի որավորման համակարգի գործունեության և հեռանկարային ծրագրերի իրագործման թեմային նվիրված սեմինար-խորհրդատվությունից առաջ:

Ղուկասյանը նշել է, որ վերջերս այս ուղղությամբ բավականին ակտիվ գործունեություն է սկսել ՀՀ ԿԳՆ-ն, որը, մասնավորապես, զբաղվում է հետբուհական կրթության գիտական ծրագրերի սրբագրմամբ, ինչպես նաև կրթության կրեդիտային համակարգի ներդրմամբ՝ միջազգային չափորոշիչներին առավել լիարժեք համապատասխանելու համար:

«Կարծում եմ, որ շուտով մենք այս ուղղությամբ դրական փոփոխություններ կարձանագրենք», - ընդգծել է նա:

Ղուկասյանն ավելացրել է, որ հետբուհական կրթության կատարելագործման խնդիրը ներառված է ՀՀ ԿԳՆ հետբուհական կրթության վարչության լիազորությունների մեջ է, իսկ հանձնաժողովը միայն մասնակցում է կազմակերպչական հարցերին նվիրված համատեղ քննարկումներին:

Նա նաև ընդգծել է, որ այս տարի Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերադարձրել է 36 գիտական աշխատանք գիտական աստիճանների հայցորդներին լրամշակման համար, և մերժված աշխատանքների նման քանակությունն աննախադեպ է հանրապետության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։