477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սկսում է Չիվնինգ կրթաթոշակի համար դիմումների ընդունումը
19:31
24 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակի համար դիմումների ընդունման մասին 2012-2013 թթ.-ի համար, որը թույլ է տալիս ստանալ մագիստրոսի կոչում կամ անցկացնել կարճատև գիտական ուսումնասիրություն, հաղորդում է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը:

Չիվնինգ կրթաթոշակը, որը ստացել է Բրիտանիայի արտործնախարարի նստավայրի անվանումը, ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից և համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից:

Տեղեկատվության համաձայն՝ Չիվնինգ կրթաթոշակի առկայությունն ապահովում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու և միջազգային թռիչքի ծախսերը:

«Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`հակամարտությունների կանխարգելում և լուծում, հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության և այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ազատ,անաչառ ԶԼՄ-ների հզորացում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, ամեն տարի Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը միչև երեք Չիվնինգ կրթաթոշակ է տրամադրում:

Նա տեղեկացրել է, որ բուհերը, որտեղ ուսանելու են ապագա կրթաթոշակառուները, կորոշվեն մրցույթից հետո, քանի որ ապագա մասնագետներն իրենք են ընտրում բրիտանական այն բուհերը, որտեղ կցանկանային ուսանել:

Բադալյանը նաև չի նշել կրթաթոշակի կոնկրետ գումարը, քանի որ այն փոխվում է՝ կախված ծախսերից:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թվականի հունվարի 23-ը: Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց՝ (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx) ինտերնետային հասցեում: Բացի այդ, դիմորդները պետք է ներկայացնեն երկու երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով, ինչպես նաև դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները:

Մրցույթի իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն ողջունվում են նաև տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները:

Բացի այդ դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթության դիպլոմ, պետք է

լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին, ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ  իրենց ընտրած ոլորտում, ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ, վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: