+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ-ի ուսանողները կկարողանան օգտվել Բաումանի անվան ՄՊՏՀ-ի էլեկտրոնային ռեսուրսներից
17:57
24 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողները Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի էլեկտրոնային կրթական ռեսուրսների հասանելիություն կունենան հինգշաբթի Հայաստանում բացված առաջին «Հեռահար հասանելիության կետի» շնորհիվ, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը:

Նախագիծը նախաձեռնել է Բաումանի անվան համալսարանը ԵՊՀ-ի հետ համատեղ՝ ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ), ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանում «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ներկայացուցչության օժանդակությամբ:

Ինչպես հինգշաբթի ԵՊՀ-ում կայացած միջոցառմանը հայտնեց ՄՊՏՀ-ի ներկայացուցիչ Սերգեյ Գայմանովը, կենտրոնը կնպաստի կրթության որակի բարձրացմանը և ուսումնական գործընթացը կբարձրացնի նոր, նորարարական մակարդակի:

Ըստ նրա՝ ԵՊՀ-ի 21 մասնագետ ուսուցում է անցել տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, այդ նպատակով որպես օգնող նյութ ԵՊՀ-ն ՄՊՏՀ-ից ստացել է տվյալ թեմայով 40 կոմպլեկտ ուսումնական ձեռնարկներ:

«Կենտրոնի շնորհիվ հայ ուսանողները Ռուսաստանի առաջատար բուհի էլեկտրոնային ռեսուրսների, ատենախոսությունների և ուսումնամեթոդական նյութերի, գրադարանային և արխիվային տվյալների հասանելիություն կունենան»,- նշեց նա:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Մարկ Կարենինն իր հերթին նշեց, որ կենտրոնի բացումը վերաորակավորման և բարձր տեխնոլոգիաներով աշխատող կադրերի պատրաստման ուղղությամբ արվող առաջին քայլն է:

«Այս պահին «Հեռահար հասանելիության կետում» հասանելի է որակավորման բարձրացման հեռահար ուսուցման 56 դասընթաց կենսաբժշկական տեխնիկա, տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ, արբանյակային կապի ռադիոէլեկտրոնային համակարգեր և նախագծերի կառավարում ուղղություններով»,- նշեց Կարենինը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: