486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ի հետ Հարավային Կովկասի ինտեգրումը կարող է նվազեցնել ղարաբաղյան հակամարտության սրությունը. գերմանացի փորձագետ
17:09
24 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ի հետ Հարավկովկասյան տարածաշրջանի ինտեգրումը կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրության նվազմանը, կարծում է Գերմանիայի Յենի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Խուբուան:

«Ինտեգրման լրացուցիչ մակարդակը միշտ դրական է ազդում հակամարտությունների հանգուցալուծման վրա»,- հինգշաբթի Երևանում ասաց Խուբուան:

Նա ընդգծեց, որ ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում ոչ այնքան առանձին վերցրած երկրների, որքան հարավկովկասյան ողջ տարածաշրջանի ինտեգրմանը:

Փորձագետը միաժամանակ նշեց հակամարտության ձևափոխման անհրաժեշտությունը: «Ձևափոխում ասելով՝ ես հասկանում են դրա հանգուցալուծման լրացուցիչ մակարդակի ստեղծում: Առայժմ Կովկասը որպես տարածաշրջան զուտ աշխարհագրական հասկացություն է: Այստեղ չկան տարածաշրջանային ինստիտուտներ և կազմակերպություններ»,- ընդգծեց Խուբուան:

Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր անհնար է ասել, թե կոնկրետ ինչ ձև կընդունի հակամարտությունը վերջում:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն իր հերթին ասաց, որ վերջին ժամանակներս ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ավելի նպատակաուղղված է դառնում:

«ԵՄ-ն փորձում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին, և դրա պատճառը, հավանաբար, քաղաքական և տնտեսական շահերի համընկնումն է»,- ընդգծեց նա:

Փորձագետի կարծիքով, այս քաղաքականության նպատակը տարածաշրջանային մակարդակով համագործակցությունն է, ինչը նաև հակամարտությունների կարգավորման գործընթացների արագացում է ենթադրում:

Նա միաժամանակ հավելեց, որ ԵՄ-ն բոլորովին էլ չի ենթադրում տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինող կառույցի ստեղծում, քանի որ ՄԽ անդամ Ֆրանսիան ինքն է ներկայացնում Եվրամիությունը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: