480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Կանանց դեմ բռնությունների մի շարք ակցիաներ կանցկացվեն Երևանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը
15:42
24 Նոյեմբերի 2011

«Ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունների դեմ» կարգախոսով մի շարք ակցիաներ կանցկացվեն Հայաստանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, հայտնեց «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Ակցիաները կսկսվեն «Մի դիմացիր բռնությանը» կարգախոսով երթով, որը կմեկնարկիԵրևանի Տերյան փողոցից և կավարտվի Հյուսիսային պողոտայում:

«Այս 16-օրյա ակցիան նվիրված է ընտանիքում կանանց նկատմամբ բռնության խնդրին, և մենք, միավորվելով կանանց իրավունքները պաշտպանող այլ կազմակերպությունների հետ, որոշեցինք այդպիսի միջոցառումներ անցկացնել մեր հանրապետությունում»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Նիկողոսյանը:

Նոյեմբերի 25-ին նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված պայքարի միջազգային օրը:

Նիկողոսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը հասարակայնության իրազեկումն է կանանց նկատմամբ բռնության խնդրի առկայության մասին՝ հետագայում նմանատիպ միջադեպերը կանխելու նպատակով:

«Կանանց նկատմամբ բռնության վերջին մի շարք դեպքեր մեծ հետաքրքրություն են առաջացրել հասարակությունում, և կարող եմ ասել, որ մեր կազմակերպության շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ մեղավորներն առավելագույն պատիժ կրեն կատարած հանցագործության համար»,- նշեց նա:

Նա հիշեցրեց Հայաստանի մարզերից մեկի բնակիչ Զարուհի Պետրոսյանի մահը, ով նախորդ տարի մահացավ իր ամուսնու և նրա մոր կողմից մշտական ծեծերից:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչ Զարուհի Պետրոսյանը մահացել է «հեմարոգիկ ծանր շոկից, կրծքավանդակի և որովայնի համակցված փակ վնասվածքից»:

«Մենք կարողացանք հասնել Պետրոսյանի ամուսնուն առավելագույն պատժի ենթարկելուն՝ դատարանը նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Հիմա բոլորը գիտեն, որ կանանց նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անպատիժ չի մնում»,- ընդգծեց Նիկողոսյանը:

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Վարդանյանն իր հերթին նշեց, որ 16-օրյակի միջոցառումները կընդգրկեն հայկական ընտանիքներում առկա բոլոր իրավիճակներն ու խնդիրները:

«Կանանց դեմ բռնությունը ողջ աշխարհում շատ տարածված երևույթ է, և զարգացած բոլոր երկրներում դրա դեմ ակտիվ պայքարում են: Իսկ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ՝ բռնության դեպքերը նվազեցնելու և դրանից տուժածներին օգնելու համար»,- ասաց Վարդանյանը:

«Հասարակություն առանց բռնության», «Կանանց իրավունքների կենտրոն» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների կողմից նախաձեռնած միջոցառումների շրջանակներում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի հսկայական պաստառ, այսպես կոչված՝ «Անարգանքի պատ»՝ բռնության տեսարանի պատկերներով: Բոլոր ցանկացողները կարող են թղթի վրա արտահայտել իրենց վերաբերմունքն այդ խայտառակ երևույթի նկատմամբ և փակցնել պաստառին:

Բացի այդ, դեկտեմբերի 6-ին ակնկալվում է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև «Երջանիկ ընտանիք» նկարների և լուսանկարների ցուցահանդես:

Հասարակական կազմակերպությունների տեղեկացմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ կինն ընտանեկան բռնության զոհ է դառնում, ընդ որում՝ նրանց կեսից ավելին մշտական բռնության են ենթարկվում:

«Կանանց իրավունքների կենտրոնի» տվյալներով՝ ընտանեկան բռնության չորս տեսակներից՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական, Հայաստանում կանայք ամենից հաճախ բողոքում են ֆիզիկական բռնությունից: Ընդ որում, սեռական բռնության արձանագրված դեպքերը չափազանց քիչ են, քանի որ հայկական ընտանիքներում այդ թեման արգելված է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։