482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունները կապակայունացնեն Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակը. ՀՅԴ
15:35
24 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելի կամ այլ պետությունների կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները կապակայունացնեն իրավիճակը ողջ տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանում, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ուժի կիրառման հնարավորության մասին տեղեկատվությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց իրանական միջուկային ծրագրի մասին զեկույցը, որում հայտարարեց, որ Թեհրանը մինչև 2003 թ.-ը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է իրականացրել, և նման գործունեություն հնարավոր է նաև այսօր:

«Իրանի դեմ պատերազմը քիչ հավանական է, սակայն Իսրայելի կողմից որոշակի զինված գործողությունները միանգամայն սպասելի են», - հինգշաբթի լրագրողներին ասել է Մանոյանը:

Նրա խոսքերով՝ իրադարձությունների նման ընթացքը բացարձակապես ձեռնտու չէ տարածաշրջանի բոլոր պետություններին և մասնավորապես Հայաստանին: «Իրանը մեր կարևոր տնտեսական դաշնակիցն է, և Հայաստանն այդ դեպքում լուրջ վնասներ կկրի», - նշել է նա:

Մանոյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում պաշտոնական Երևանն իրադարձությունների ընթացքի վրա ազդելու որևէ լծակ չունի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: