478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դիմորդների համար մաթեմատիկայի առաջադրանքների շտեմարանը վաճառքի կհանվի մեկ շաբաթից
14:21
23 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ դիմորդների համար մաթեմատիկայի առաջադրանքների շտեմարանը վաճառքի կհանվի մեկ շաբաթից, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

«Շտեմարանի առաջին մասն արդեն պատրաստ է և վաճառքի կհանվի այն բանից հետո, երբ կառավարությունը կորոշի դրա արժեքը, որը մոտավորապես կկազմի 2-2,5 հազար դրամ (5-6,5 դոլար): Մաթեմատիկայի շտեմարանի երկրորդ մասը, ինչպես նաև հայոց լեզվի առաջադրանքների շտեմարանը, կհայտնվի մինչև դեկտեմբերի վերջ», - ասել է նա:

Խաչատրյանի խոսքերով՝ ընդունելության քննությունների դյուրացման և գործընթացի կանխատեսվածության համար որոշվել է առաջադրանքների շտեմարաններ հրատարակել, որպեսզի դրանց հիման վրա կազմվեն քննական թեստերը:

«Քանի որ դա բավականին ծավալուն աշխատանք է, մենք այս տարի որոշել ենք սկսել հայոց լեզվի և մաթեմատիկայի առաջադրանքրեի շտեմարանների հրատարակումից: Գնահատման և թեստավորման կենտրոնի շտեմարանն այլ հրատարակություններից տարբերելու համար առաջին էջի վրա մենք դրել ենք կենտրոնի կնիքը», - ավելացրել է նա:

Նրա խոսքերով՝ այս տարի պատրաստվել և դիմորդներին անվճար կտրամադրվեն քննական բոլոր առարկաների ուսումնամեթոդական ձեռնարկները:

«ՄՊՔ-ի թեստերն, ամենայն հավանականությամբ, կրկին կհրատարակվեն Լոնդոնում՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով: Հայոց լեզվի և մաթեմատիկայի թեստերի բոլոր հարցերը կվերցվեն շտեմարաններից, որոնք կպարունակեն նվազագույնը 5 (հայոց լեզու) կամ 6 հազար (մաթեմատիկա) առաջադրանք: Ամեն տարի նախատեսվում է թարմացնել շտեմարանների նյութերի 10 տոկոսը», - ընդգծել է Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում սպասվում է շուրջ 40 հազար շրջանավարտ և 17 հազար դիմորդ, սակայն նրանց հստակ թիվը դեռ ճշտվում է:

Այս տարի ՄՊՔ-ի անցկացումն աննախադեպ էր դպրոցներում շրջանավարտների բացակայության պատճառով: Այս ամենը պայմանավորված է կրթական բարեփոխումներով, այն է՝ միջնակարգ կրթության 12-ամյա համակարգին անցումով:

2011-12 թթ.-ին Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում ուսանելու հայտ էր ներկայացրել 2628 դիմորդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: