484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Երիտասարդ ռեժիսորների վեցերորդ փառատոնը կբացվի Զյուսկինդի պիեսի մոտիվների հիման վրա բեմադրված ներկայացումով
14:05
23 Նոյեմբերի 2011

 

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում կայանալիք Երիտասարդ ռեժիսորների հանրապետական վեցերորդ փառատոնը կբացվի Պատրիկ Զյուսկինդի «Կոնտրաբաս» պիեսի մոտիվների հիման վրա երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանի բեմադրած «Լյուսիեն Լյուկ» ներկայացումով, հայտնեց ՀՀ թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը:

Նոյեմբերի 23-30-ը Երևանում անցկացվող փառատոնի ընթացքում կներկայացվեն երիտասարդ հայ բեմադրող ռեժիսորների ինը ներկայացումներ:

«Մենք ցանկանում էինք, որպեսզի փառատոնի բացումը հատկապես Թատերական գործիչների միությունում տեղի ունենար, քանի որ մենք ենք դրա կազմակերպիչները, իսկ Գոռի բեմադրությունն արդեն կայացած ներկայացում է, որը ստացել է «Արտավազդ» մրցանակ և մասնակցել է մոնոներկայացումների փառատոնին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելոյանը:

Նա ընդգծեց բեմադրության մասնագիտական բարձր մակարդակը, որը  դեբյուտային աշխատանք լինելով հանդերձ՝ արդեն հասցրել է դրական արձագանք ստանալ:

«Զյուսկինդի «Կոնտրաբաս» ստեղծագործության հետ գործ ունենալու համար պետք է համարձակություն ունենալ: Ներկայացումը լավ ճաշակով է բեմադրված»,- ընդգծեց Մելոյանը:

Նա նաև ընդգծեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում տեղի կունենան երիտասարդ ռեժիսորների երկու դեբյուտները՝ Լիլիթ Մելիքյանի «Մահը թակում է դռները» և Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» ներկայացումների պրեմիերաները:

Միության քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանն իր հերթին ընդգծեց, որ փառատոնն արդեն կարելի է կայացած անվանել, քանի որ այն հասել է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի թատերական արվեստի սերնդափոխությանը:

Նա նաև նշեց, որ փառատոնի շրջանակներում ներկայացումներից հետո հեղինակների և թատերագետների մասնակցությամբ քննարկումներ կկազմակերպվեն:

Ըստ նրա՝ այս տարի քննարկումներին առաջին անգամ կմասնակցեն Երևանի պետական համալսարանի արվեստագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները:

Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում 2006թ.-ին՝ հանրապետության Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: