480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ բանկերի աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:06
22 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի շնորհավորել է երկրի բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր ձեռքբերումներ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայկական դրամը և ՀՀ բանկային համակարգը նոյեմբերի 22-ին տոնում է իր 18-ամյակը: Այս օրը՝ 1993թ.-ին, Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլիների փոխարինումը նոր ազգային արժույթով՝ հայկական դրամով:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը: Այս ամսաթիվը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այսօր մենք միասին տոնում ենք մեր ազգային արժույթի 18-ամյակը: Ինչպես ցանկացած պատանի, այնպես էլ դրամն ունեցել է բազմաթիվ դժվարություններ իր կայացման ճանապարհին, բանկային համակարգի ձևավորման հետ զուգահեռ կայացել է նաև ազգային արժույթը»,- նշվում է Սարգսյանի ուղերձում:

Մինչև հայկական կառավարության ղեկավարի նշանակումը, տասը տարի (1998- 2008թթ.) Սարգսյանը գլխավորել է Կենտրոնական բանկը՝ բանկային հատվածի մի շարք առանցքային բարեփոխումներ նախաձեռնելով:

Ըստ վարչապետի՝ բանկային աշխատողներին շնորհիվ է, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը: Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ և նույնիսկ ճգնաժամային` 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին:

«Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում և նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որևիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Սարգսյանը նաև նշել է, որ բանկային համակարգի աշխատակիցների շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգի ռիսկերը միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում: Դրա մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսևորվող վստահության աճը:

«Դրա վառ ապացույցը վերջին երկու տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալի կայուն աճն է, որի` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը գերազանցում է 2009 թվականի նույն ամսվա ցուցանիշը` 76 տոկոսով: Համանման դրական դինամիկա ունեն նաև բանկային համակարգը բնութագրող այլ ցուցանիշներ, մասնավորապես, աճել են վարկավորման ծավալները, նվազել են տոկոսադրույքները և այլն»,- նշվում է վարչապետի ուղերձում:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ սակայն, այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, անելիքներն այս ոլորտում բազմաթիվ են: «Պետք չէ մոռանալ նաև, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը»,- ամփոփվում է շնորհավորական ուղերձում:

Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ՝ 425 մասնաճյուղերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։