486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Դիլիջանում միջազգային դպրոցի շինարարության գործընթացին
18:50
22 Նոյեմբերի 2011

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեքշաբթի Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Դիլիջանում միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների գործընթացին, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` Դիլիջանում Գևորգյանին տեղեկացրել են, որ 80-85 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրի իրականացման առաջին փուլը սկսվել է այս ամռանը:

Այցի ընթացքում փոխվարչապետը նաև մասնակցել է Դիլիջանի «ԱրմենիաԻնֆոյի» տվյալների բազայի համակարգի շնորհանդեսին և բարձր է գնահատել համատեղ արված աշխատանքը՝ նշելով, որ բազայի ստեղծումը և ՀՀ մարզերում դրա ընդլայնումն առավել ամբողջական տվյալներ ունենալու հնարավորություն է տալիս:

Նույն օրն ավելի ուշ Գևորգյանն այցելել է Իջևան, որտեղ խորհրդակցություն է անցկացրել կառավարման տեղական մարմնի ներկայացուցիչների հետ:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում է, որ 2020թ. դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով, որը  իսպաներենի եւ ֆրանսերենի հետ մեկտեղ այն երեք լեզուներից մեկն է, որով մշակված է ՄԲ համակարգի ուսումնական ամբողջ գրականությունը:

Նախատեսվում է, որ դպրոցի ուսանողներն, անկախ նրանց քաղաքացիությունից ու ազգային պատկանելիությունից, պետք է ուսումնասիրեն մի քանի օտար լեզու, այդ թվում` հայերենը: Կարևոր խնդիրներից մեկն է հայոց լեզվի ընդգրկումը ՄԲ լեզուների ցանկում, որոնք կդասավանդվեն և որպես մայրենի, և որպես օտար լեզու: Դա թույլ կտա դասավանդել այն բոլոր մակարդակներով` աշխարհի 3000 ՄԲ դպրոցներից յուրաքանչյուրում: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։