486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ի պատվիրակությունը Երևանում քննարկում է 2012 թ.-ին Հայաստանում կայանալիք ԱԱՀՈւ զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները
18:30
22 Նոյեմբերի 2011

ՀԱՊԿ պատվիրակությունը Երևանում քննարկում է 2012 թ.-ին Հայաստանում Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական հարցերը, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` նպատակ ունենալով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկել և ճշգրտել մյուս տարի Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԱՀՈւ համալիր զորավարժության նախապատրաստման աշխատանքները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Երեքշաբթի ՀԱՊԿ-ի պատվիրակությունը, որը գլխավորում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, քննարկել է այդ հարցերը ԱԻՆ ներկայացուցիչների հետ:

«Մեծապես կարևորելով համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկացան լսել հայկական կողմի կարծիքները և առաջարկները` կապված զորավարժության կազմակերպման հետ։ Քննարկվեցին զորավարժության տևողության, շտաբային և պրակտիկ փուլերի բաժանման և կազմակերպչական այլ հարցեր», - նշում են մամուլի ծառայությունից:

Սեմերիկովը նշել է, որ հաջորդ տարի կքննարկվի նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ուսումնավարժություն անցկացնելու հնարավորությունը։

Պատվիրակության անդամներն այցելել են նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել դրա աշխատանքին։

Սեմերիկովը նշել է, որ Կենտրոնը շատ արդյունավետ է աշխատում: «Շատ լավ կլինի, եթե Ճգնաժամային կառավարման կենտրոնն իր բոլոր գործառույթներով ներգրավվի զորավարժության ընդհանուր սցենարի մեջ», - ասել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: