486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Կյանքի հինգ կարևոր մասնիկերը» ներկայացումը լավագույնն է ճանաչվել Հայաստանի «Գիսանե» թատերական փառատոնի ժամանակ
16:10
22 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ ռեժիսոր Անի Աբրահամյանի «Կյանքի հինգ կարևոր մասնիկները» բեմադրությունը լավագույն ներկայացում է ճանաչվել «Գիսանե» հանրապետական երիտասարդական թատերական առաջին փառատոնին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-21-ը Երևանում, հայտնեց փառատոնի գնահատող հանձնաժողովի ղեկավար Լևոն Իվանյանը:

Գիսանեն հայ դիցաբանության մեջ բնության մեռնող և հարություն առնող աստվածուհին է:

«Ժյուրին երիտասարդական թատերախմբերի աշխատանքներն ինը անվանակարգերում է գնահատել, և լավագույնների ընտրությունը բավական դժվար է եղել, քանի որ փառատոնին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր դերասաններ և ռեժիսորներ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իվանյանը:

Ըստ նրա՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիանա Ավետիսյանը, լավագույն դերասան է դարձել Արմեն Մարգարյանը, Հակոբ Խանջյանը «Կիլիկիայի արքա» ներկայացման բեմադրության համար արժանացել է լավագույն ռեժիսորի կոչմանը:

Իվանյանը նշեց, որ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ստելլա Խաչատրյանը Գյումրիից, իսկ երկրորդ պլանի դերասան՝ Մարատ Խաչատրյանը:

«Նաև «Լավագույն ինքնուրույն բեմադրություն» անվանակարգի մրցանակ է սահմանվել, որի հաղթող է ճանաչվել Ալլա Բունիաթյանը, ով փառատոնին մի քանի ներկայացում է ներկայացրել»,- հայտնեց հանձնաժողովի ղեկավարը:

Ըստ նրա՝ «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեկ ընդհանուր կեղծանվան տակ հանդես եկող չորս աղջիկ ռեժիսորների «Յոթ մեղք» ներկայացումը: «Լավագույն գեղարվեստական ձևավորում» անվանակարգում մրցանակի է արժանացել նկարիչ Նարեկ Քեշիշյանը:

Փառատոնի կազմակերպիչներից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն իր հերթին տեղեկացրեց, որ մյուս տարվանից նախատեսվում է ընդլայնել փառատոնի ձևաչափը և դրանում ներառել հայեցակարգային ժանրեր, որոնցով կցանկանային մասնակցել երիտասարդ թատերական գործիչները, օրինակ՝  ինստալիացիան:

Բացի այդ, Մազմանյանը առաջարկով է հանդես եկել՝ հաջորդ տարվանից փառատոնն  անցկացնել մարտի 20-31-ը, որպեսզի առավելապես մոտ լինի  բնությանը:

«Գիսանե» թատերական փառատոնն առաջին անգամ մեկնարկել է 2008թ.-ին՝ որպես ուսանողական, իսկ 2011թ.-ից այն ստացել է երիտասարդական հանրապետական փառատոնի ձևաչափ, որպեսզի որքան հնարավոր է շատ երիտասարդական թատերախմբեր ներգրավվեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: