478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայի երկաթուղային երկրորդ համագումարին
19:52
21 Նոյեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի գլխավորությամբ, մասնակցեց նոյեմբերի 18-19 Մոսկվայում կայացած Երկաթուղայինների երկրորդ համագումարին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՀԿԵ»-ի պատվիրակության մեջ ընդգրկվեցին «Երևան» ԳԿՄ պետ Սևադա Դինունցը, Գկումրիի գծի ուղեմասի գլխավոր ինժեներ Եսայի Գալստյանը, Երևանի լոկոմոտիվային դեպոյի ներկայացուցիչ Թադևոս Վարդանյանը և Վանաձոր ԳԿՄ «Ալավերդի» կայարանի ներկայացուցիչ Անդրանիկ Մովսեսյանը:

Համագումարի 3 հազար պատվիրակների քննարկման գլխավոր թեման էր հանդիսացել հետճգնաժամային պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացումը և պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը:  

Տվյալ ռազմավարությունը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և ՀԿԵ-ն այժմ ուսումնասիրում է նման գործիքի կիրառման ռուսական փորձը:

Երկրորդ համագումարի մասնակիցները նաև որոշեցին ներդրումների պահանջարկ ունեցող հիմնական ոլորտները՝ ենթակառուցվածքի արդիականացում, բարձր արագությամբ երթևեկություն: Որպես երկաթուղային տրանսպորտի զարգացման կարևորագույն առաջնահերթություն պատվիրակները նշեցին գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:

Երկրորդ համագումարի արդյունքներով ընդունվեց բանաձև, որում նշված են երկաթուղային ոլորտի նորարարական երկարաժամկետ զարգացման, կադրային ներուժի,  միջազգային համագործակցության, ուղեվորափոխադրումների որակի բարձրացման, գների մրցունակության ապահովման առաջնահերթությունները և խնդիրները:

Փաստաթղթում հատուկ նշվում է բարձր արագությամբ երթևեկության զարգացման, հարմարավետ, արագ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր երկաթուղային հաղորդակցության զարգացման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ նշվում է բարձր արագության և արագ փոխադրումների երթուղիների ցանցի ձևավորման անհրաժեշտությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: