481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Համագործակցության մասին հուշագիր կստորագրեն Երևանում հայ և թուրք գործարարները
19:26
21 Նոյեմբերի 2011

Համագործակցության հուշագրի ստորագրում է նախատեսվում Հայաստանի և Թուրքիայի գործարար կառույցների միջև հայ և թուրք գործարարների համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա  Երևանում նոյեմբերի 22-23-ը, հայտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) մամուլի ծառայությունը:

«Հուշագրի ստորագրման նպատակն է համագործակցության ստեղծումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երիկրների գործարարների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան երեսուն գործարարներ, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթև արդյունաբերություն, շինարարություն, կահույքագործություն, հանքային արդյունաբերություն, ոսկերչություն և առևտուր:

Բացի այդ, կհրավիրվեն փորձագետներ, ովքեր կներկայացնեն Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկատիրության ոլորտի փոխգործակցության ներկայիս մակարդակը և հեռանկարները:

«Համաժողովի շրջանակներում կանցկացվի թուրք արտադրողների արտադրանքի ցուցահանդես, որը թույլ կտա ծանոթանալ թուրքական ապրանքների որակին և արտադրման տեխնոլոգիաներին»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Միջոցառումն անցկացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որը, մասնավորապես, իրականացնում են USAID-ն, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և ՀԱԳՄ-ն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: