485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն ոչ նպատակահարմար է համարում Երևանի կենտրոնական կայարանի աշխատանքը գիշերային ժամերին
18:08
21 Նոյեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ նպատակահարմար է համարում Երևանի կենտրոնական կայարանի աշխատանքը գիշերային ժամերին, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հրապարակած տեղեկատվությանը:

«Երևանի կենտրանական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչև 20:30՝ երեկոյան ժամերին չվերթերի բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչև 23:00-т, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը: Հայտնում ենք նաև, որ գիշերը կայարանում մշտապես գտնվում է հերթապահը: Բացի այդ, գիշերը կայարանում մշտապես գտնվում է հերթապահը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին մամուլի ծառայությունից:

ՀԿԵ մամուլի ծառայությունը Երևանի կայարանի «աշխարհի կայարանների» հետ համեմատությունը տհաս է համարում:

«Անտեղյակ անձանց համար հայտնում ենք, որ «աշխարհի կայարանները» իրականացնում են տարանցիկ փոխադրումներ, այդ պատճառով ունենալով ուղեվորափոխադրումների մեծ ծավալներ և աշխատելով շուրջօրյա: Հայաստանի փակ սահմանների պարագայում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղեվորափոխադրումներ է իրականացնում միայն մեկ՝ վրացական ուղղությամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի մարզերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ բնակչության շարժը գիշերային ժամերին բավականին պասիվ է, կայարանի այս ժամերին աշխատելը ոչ նպատակահարմար է»,- նշում է մամուլի ծառայությունը:

Դրա հետ համատեղ  ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն նույնպես մտահոգված է այս խնդրով և մշակում է Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանի զարգացման հայեցակարգը, որը թույլ կտա կայարանը դարձնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կենտրոններից մեկը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն բաց է տարբեր երիտասարդական կազմակերպությունների կայարանի բարեկարգման և քաղաքի կյանքում դերի ակտիվացման հետ կապված   առաջարկների համար և պատրաստ է քննարկել նաև «Չենք լռելու» նախաձեռնության ունեցած առաջարկները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։