480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում թուրք պատգամավորի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են Անկարայի ոչ կառուցողական լինելը
16:24
21 Նոյեմբերի 2011

Թուրքական խորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Վոլկան Բոզկիրի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ ցույց է տալիս Անկարայի ոչ կառուցողական քաղաքականությունը, կարծում է հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղական, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ընթացքում թուրքական խորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները երբեք չեն վավերացվի:

«Թուրքիայի վարչապետը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էին, որ մինչև չբարելավվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, նրանք չեն պատրաստվում վավերացնել արձանագրությունները: Ներկա իրադարձությունները թույլ են տալիս պնդել, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման որևէ հիմք չկա առանց արտաքին միջամտության: Թուրք պատգամավորը միայն հերթական անգամ հաստատեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումը և այն, որ Անկարան հանգիստ խախտում է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները»,- ասաց Մելքոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Թուրքագետը նշեց նաև, որ Հայաստանն արդեն արձագանքել է այս դիրքորոշմանը՝ սառեցնելով խորհրդարանում արձանագրությունների վավերացումը և ներկայում սա դիվանագիտական լեզվով տրված ամենակոշտ և սպառիչ պատասխանն է:

Փորձագետը հիշեցրեց, որ միջազգային հանրությունը մի շարք երկրների նախագահների և ԱԳՆ ղեկավարների շուրթերից ամենակոշտ ձևով պահանջել են Թուրքիայից կատարել ստանձնած պարտավորությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, կանոնակարգի համաձայն, դուրս են բերվել թուրքական խորհրդարանից, քանի որ չեն դիտարկվել մի գումարման ընթացքում: Սակայն վերջերս Թուրքիայի վարչապետը դրանք նորից խորհրդարանի օրակարգում է ընդգրկել: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։