486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն 2012 թվականին 3 մլն եվրո կհատկացնի Հայաստանի ծրագրերի իրականացմանը
17:58
18 Նոյեմբերի 2011

ԵԱՀԿ-ն 2012 թվականին 3 մլն եվրո կհատկացնի Հայաստանում իր ծրագրերի իրագործմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:

«Հայաստանում մեր ծրագրերին տարեկան մենք 3 մլն եվրո ենք հատկացնում: Ցավոք, մեր բյուջեն սահմանափակ է, և 2012 թվականին հատկացվող գումարը կլինի այնքան, որքան այս տարի»,- ասաց Հոֆստրան:

Ըստ նրա, գրասենյակը կշարունակի նախորդ տարիներին Հայաստանում սկսած բոլոր ծրագրերը, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումները, քաղաքացիական հասարակության փոխգործակցության վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ աշխատանքը, թրաֆիքինգի դեմ և ԶԼՄ-ների ազատության համար պայքարին ուղղված ծրագրերը:

Մասնավորապես, անդրադառնալով ԶԼՄ-ների ազատության հարցին, Հոֆստրան մտահոգություն հայտնեց այն մասին, որ «այն անձինք, որոնց դուր չեն գալիս իրենց մասին ԶԼՄ-ների հրապարակվող հոդվածները, ավելի հաճախ են դատավարություններ պահանջում»:

Մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ն հայտնել է, որ ԶԼՄ-ների ազատության հարցերի կազմակերպության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածներով դատական հայցերի աճող թվի կապակցությամբ, որոնց պատասխանողները հայկական լրատվամիջոցներն են, և կոչ է արել իշխանություններին բարեփոխումներ իրականացնել ԶԼՄ-ների ադեկվատ պաշտպանության համար զրպարտության և վիրավորանքի հոդվածներով հայցերում:

«Մենք նաև նոր միջոցառում ենք սկսել Հայաստանում կարգավորող ընթացակարգերի թվի կրճատման ուղղությամբ «կարգավորող գիլյոտինի» կիրառման օգնությամբ»,- ասաց Հոֆստրան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։