486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել Հայաստանի մայրաքաղաքի բարգավաճմանը
12:38
18 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարոն Մարգարյանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը` ուրբաթ երդվելով «Երևանի մասին» օրենքի վրա:

«Խոստանում եմ բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի պարտականությունները` ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, ծառայել մայրաքաղաքի և նրա բնակիչների բարգավաճմանը», - ասել է Մարգարյանը երդմնակալության արարողության ժամանակ:

Մարգարյանի երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի ավագանու խորհրդի անդամները: ՀՀ նախագահը շնորհավորական խոսքում Մարգարյանին մաղթել է ուժ, համբերություն և եռանդ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում պարտականությունների կատարման գործընթացում:

«Դու իրավունք չունես հիասթափեցնել համաքաղաքացիներին և գործընկերներին: Մենք միշտ քո կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել քեզ», - ասել է Սարգսյանը:

Ինչպես նշել է ՀՀ նախագահը, քաղաքապետի հիմնական խնդիրն է թեթևացնել մայրաքաղաքի բնակիչների կյանքը և անել հնարավոր ամեն ինչ` քաղաքի բարգավաճման համար:

Երևանի Ավագանու խորհուրդը նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի պաշտոնում միաձայն ընտրել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոն Մարգարյանին:

Քաղաքապետի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել` իր որոշումը բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հոկտեմբերի 31-ի նիստում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը: 

Նոր քաղաքապետն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և կուսակցությանը` հայտարարել է, որ քաղաքային վարչության մարմնի ղեկավարի պաշտոնում աշխատանքը իրեն հոգեպես մոտ է:

«Ես լավ ուսումնասիրել եմ քաղաքային տնտեսության հարցերը և կարծում եմ, որ թիմային մոտեցմամբ մենք կարող ենք հաջողության հասնել մայրաքաղաքի զարգացման գործում», - ասել է նա:

Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ: 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ: 1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը: 2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով, «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով, Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։