483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտահոգված է զրպարտության մասին ՔՕ հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի վճռի կապակցությամբ
19:56
17 Նոյեմբերի 2011

ՀՀ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտահոգված է Պատվին, արժանապատվությանն ու աշխատանքային հեղինակությանը պատճառած վնասի դիմաց փոխհատուցման կարգի մասին Քաղաքացիական օրենսգրքի թիվ 1087.1  հոդվածը Սահմանադրությանն անհամապատասխան լինելու մասին հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի կապակցությամբ:

Նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանն օմբուդսմենի հայցով վճիռ էր կայացրել, որի համաձայն` Մայր օրենքին համապատասխան էր ճանաչել ՔՕ հոդվածի դրույթները, սակայն պարտադրել էր դատարաններին գնահատել ԶԼՄ-ների նյութական վիճակը պատվի և արժանապատվության վիրավորանքի բողոքների դիմաց փոխհատուցման գումարը որոշելիս:

2010 թ.-ի մայիսին ՀՀ խորհրդարանը ՔՕ-ում փոփոխություններ էր կատարել, որոնք մեծ տուգանքներ էին նախատեսում վիրավորանքի և զրպարտության համար, ինչը հայկական մամուլի վրդովմունքի պատճառ էր դարձել: Փոփոխությունների ընդունումից հետո ավելացավ տպագիր մամուլի դեմ հարուցված քրեական գործերի թիվը, որոնց հիմնական նպատակը, փորձագետների կարծիքով, թերթերի գործունեության դադարեցումն է` հաշվի առնելով մեծ տուգանքները կամ նրանց ներքին գրաքննության հարկադրելը:

Քրեական գործերը հարուցվել էին «Երկիր», «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ» թերթերի նկատմամբ:

«Կարծում եմ, որ Հայաստանում անպատժելիության ոգին է տիրում: Անբարեխղճորեն վճիռ կայացնող դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն, ցավոք, մեր երկրում այս մեխանիզմն անարդյունավետ է կիրառվում: Հաճախ Սահմանադրական դատարանի բազմաթիվ վճիռներ մնում են թղթի վրա, և ոչ ոք չի հետևում դրանց կատարմանը», - հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքերով` դատարանի ընդունած վճիռները չպետք է կախված  լինեն միայն դատավորներից, և հարկավոր է պայքարել քաղաքացիական հասարակության, մասնավորապես` ԶԼՄ-ների իրավունքների համար:

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն իր հերթին ասել է, որ ՍԴ-ի վճիռը բացառել է հետագա օրենսդրական բարեփոխումների հնարավորությունը, և ԶԼՄ-ների օրինական իրավունքները կրկին անպաշտպան են մնացել:

Նրա խոսքերով` այդ հոդվածում տեղ գտած ոչ հստակ և անորոշ ձևակերպումների պատճառով դատավորների մոտ անհամապատասխանություններ են առաջանում, և դատարանի վճիռը հաճախ ոչ օբյեկտիվ է լինում: Միաժամանակ նա նշել է, որ փոփոխությունների դրական կողմն այն է, որ հստակ սահմանազատված են «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: