478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռոլան Բիկովի հիմնադրամը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պարգևատրել է շնորհակալագրով Երևանում կայացած մանկապատանեկան ֆիլմերի VII միջազգային փառատոնը լուսաբանելու համար
10:35
16 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռոլան Բիկովի անվան մանկապատենական կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամը պարգևատրել է ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տնօրեն Գալինա Դավիթյանին շնորհակալագրով:

«Ռոլան Բիկովի անվան մանկապատենական կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամը շնորհակալագրով պարգևատրում է ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության ղեկավար Գալինա Դավիթյանին՝ գործակալության կողմից Մանկապատանեկան ֆիլմերի VII միջազգային փառատոնի լուսաբանման համար», - ասել է փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը:

Մանկապատանեկան ֆիլմերի VII միջազգային փառատոնն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 22-26-ը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է եղել:

Փառատոնը կազմակերպվել է Մանկապատենական կինոյի և հեռուստատեսության զարգացման Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի կողմից և անցկացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի և Համագործակցության եվրասիական հիմնադրամի աջակցությամբ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ. հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: 

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: