482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կինոլոգներն աջակցության կարիք ունեն Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը հայկական գամփռին ներկայացնելու համար
15:53
15 Նոյեմբերի 2011

Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիական-մարզական միությունը ֆինանսական աջակցության կարիք ունի՝ Մոսկվայում դեկտեմբերի 10-11-ն անցկացվող աշխարհի առաջնությանը հայկական գամփռին ներկայացնելու համար, ասել է միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:

«Դեկտեմբերի 10-11-ը Մոսկվայում շների աշխարհի առաջնություն կանցկացվի, և մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր կաջակցեն հայկական երկու գամփռների մասնակցությանը: Երբ մենք հաշվարկեցինք տոմսերի, վանդակների, հյուրանոցում բնակության արժեքը, ապա պարզ դարձավ, որ մեր կազմակերպությունը չունի նման միջոցներ», - ասել է Գաբրիելյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նա տեղեկացրել է, որ Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը ներկայացված է շուրջ 13 հազար շուն:

Գաբրիելյանն ընդգծել է, որ միությունը ոչ մի անգամ չի դիմել ՀՀ կառավարությանն աջակցության համար, սակայն չի բացառել առաջիկայում նման հնարավորությունը:

Միության նախագահը տեղեկացրել է, որ այս տարվա գարնանը գամփռն ազգային ցեղատեսակ ճանաչելուց հետո միությունը մտադիր է լրջորեն զբաղվել այդ ցեղատեսակի բազմացմամբ և բացել ևս մեկ պաշտոնական բուծարան: Նա ավելացրել է, որ Վանաձորում արդեն գործում է մեկ բուծարան՝ «Մխիթար»:

Գաբրիելյանի խոսքերով՝ լեռներում գամփռների բազմացմամբ զբաղվում է ՀՀ Արմավիրի մարզում բնակվող Գասպարյանների ընտանիքը:

Գամփռը շների «բնական» ցեղատեսակ է, որը ծագել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ տեսակի շները տարածված են եղել նախապատմական ժամանակներից սկսած ողջ Հայկական լեռնաշխարհով, ինչի մասին վկայում են ժայռապատկերները, որոնք հայտնաբերվել են տարբեր տարածաշրջաններում՝ ինչպես Արևելյան Անատոլիայում (Թուրքիա), այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգամարզական միությունը հիմնվել է 1994 թվականին և միավորում է երեք խոշոր ակումբներ, որոնց կազմում են ընդգրկված ամենատարբեր ցեղատեսակների շների տերեր:

2010 թ.-ից միությունը Միջազգային կինոլոգիական միության անդամ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։