480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պոեզիան ոգեշնչում է իր մետաֆիզիկականությամբ. Վենիամին Սմեխով
18:47
14 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ռուս դերասան և ռեժիսոր Վենիամին Սմեխովը խոստովանեց, որ ոգեշնչված է հայկական պոեզիայով, որին վաղուց է ծանոթ:

«Հայկական պոեզիային վաղուց եմ ծանոթ և միշտ ոգեշնչված եմ եղել դրա խոսքով»,-երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա:
Սմեխովն իր կնոջ՝ հայտնի ռուս թատերական քննադատ Գալինա Աքսյոնովայի հետ այս օրերին Հայաստանում է «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում: Նոյեմբերի 15-ին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանա հանրաճանաչ դերասանի և ռեժիսորի ստեղծագործական երեկոն: Բացի այդ, Սմեխովն ու նրա կինը վարպետության դասեր կանցկացնեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

«Մեր Կենտրոնական հեռուստատեսությունում մի այսպիսի դեպք է եղել, երբ «Թարգմանության արվեստ» հաղորդումն արգելվել է, երբ պարզվել է, որ հայկական պոեզիան թարգմանել են այնպիսի «վատ» մարդիկ, ինչպես Ախմատովան, Մանդելշտամը, Պաստեռնակը: Սա ստալինյան ռեժիմի շարունակությունն էր նոր, բրեժնևյան «դիետիկ» դարաշրջանում»,- ասաց Սմեխովը երկուշաբթի:
Սմեխովը նշեց, որ ավելի ուշ ճակատագիրը իրեն ծանոթացրել է հայազգի օպերային երգիչ Պավել Լիսիցյանի հետ, և նրա երեխաների՝ Կարինեի, Ռուզաննայի, Ռուբենի և Գերասիմի շնորհիվ, նա ծանոթացել է 20-րդ դարի առաջին կեսի հայ մեծ բանաստեծղ Եղիշե Չարենցի գրական գործունեության հետ:

Ռեժիսորն իր տպավորություններն է կիսել Երևանի Չարենցի Տուն-թանգարանի այցելությունից:
«Ողջ կյանքում սա ինձ համար ավելին դարձավ, քան պարզապես ծանոթությունը լավ պոեզիայի հետ: Երեկ, երբ մենք Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էինք, ես մշակութային շոկ վերապրեցի: Ծնկի եմ գալիս այն մարդկանց առջև, ովքեր ստեղծել և պահպանում են այս գեղագիտական բարձր կարգուկանոնն առանց պաթոսի»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով, և Չարենցի ճակատագիրը, և հայկական պոեզիայի ճակատագիրը՝ դա հենց այն է, ինչ միմյանց մոտեցնում է մետաֆիզիկական ինչ-որ տերմիններ:

«Ես դաստիարակվել եմ խոսքով, հավանաբար, այն լավը, որ եղել է իմ կյանքում՝ և թատրոնում, և ռեժիսուրայում, և գրականության մեջ, դա խոսքի միասնականությունն է»,- ասաց նա:

Վենիամին Սմեխովի դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ Կույբիշևում, «Ծեր խոհարար» հեռուստաներկայացման ժամանակ: Երկու տարի անց դերասանը լքել է Կույբիշևի թատերախումբը և վերադարձել Մոսկվա: Նույն տարվա նոյեմբերին նա ընդունվել է Մոսկվայի դրամայի և կատակերգության թատերախումբ:

Ներկայում Սմեխովը զբաղվում է դրամատիկ և օպերային ներկայացումների բեմադրմամբ արտերկրում և Ռուսաստանում, դերասանի վարպետություն է դասավանդում ամերիկյան բուհերում, ինչպես նաև զբաղվում է գրական գործունեությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: