482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը Մոսկվայի և Բաքվի միջև առուծախի առարկա չէ. ռուս փորձագետ
14:24
14 Նոյեմբերի 2011

Լեռնային Ղարաբաղի հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առուծախի առարկա չէ, երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

«Հնարավոր է՝ ինչ-որ մեկն այդպես էր ցանկանում, բայց պրակտիկան և այն իրադարձությունները, որոնք կատարվում են ղարաբաղյան հակամարտության շուրջ, վկայում են այն մասին, որ դա բոլորովին էլ այդպես չէ»,- ասաց Արեշևը:

Ըստ նրա՝ ղարաբաղյան հարցը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մասնավորապես Ֆրանսիայի միջև բազմաբնույթ փոխգործակցության առարկա է:

«Այն բարդ համակարգում, երբ ղարաբաղյան հակամարտությունը որպես Հարավային Կովկաս թափանցելու և Հարավային Կովկասում ինչ-որ հարցեր լուծելու մեխանիզմ է օգտագործվում, ուղիղ պայմանավորվածությունները և  որոշակի խոստումները միանգամայն անիրականանալի են»,- ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ բոլորի համար ակնհայտ է, որ դրանք այն հարցերը չեն, որոնք կարող է լուծել Մոսկվան, ռուսական ղեկավարությունը՝ ճնշում գործադրելով հայկական ղեկավարության վրա «թեկուզ այն պատճառով, որ Ղարաբաղը, ինչպես էլ նրան վերաբերվեն, ինչպես էլ հայտարարեն դրա ճանաչված չլինելու մասին, դե ֆակտո միջազգային քաղաքականության սուբյեկտ է»:

«Բոլոր նրանք, ովքեր իրոք զբաղվում են ղարաբաղյան հարցով, դա հրաշալի հասկանում են: Դա հրաշալի հասկանում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները: Տարածաշրջան կատարած նրանց այցն անպայման ներառում է նաև Ստեփանակերտը: Այդ մասին հրապարակավ չի ասվում, որպեսզի ինչ-որ մեկին չվիրավորեն և լրացուցիչ զգացմունքեր չառաջացնեն, բայց փաստացիորեն դա այդպես է»,- ասաց փորձագետը:

Նա նշեց, որ Ղարաբաղի շուրջ առուծախքի վերաբերյալ խոսակցությունները չպետք է շատ լուրջ ընդունել: «Հնարավոր է՝ ինչ-որ մեկն այդ կերպ փորձում է ռուս-հայկական հարաբերությունների դիմացկունությունը, անշուշտ»,- ընդգծեց Արեշևը:

Ինչ վերաբերում է որպես միջնորդ Ռուսաստանի ակտիվացմանը, ապա, ըստ փորձագետի, 2011թ.-ին նկատվող ակտիվացումը համաձայնեցված էր մյուս համանախագահների, նախևառաջ՝ ԱՄՆ-ի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: