482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի խոսնակը պաշտոնապես աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել [Տարբերակ 1-ին]
14:05
14 Նոյեմբերի 2011

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ պաշտոնապես աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:

«Լիովին ըմբռնելով իմ պատասխանատվության աստիճանը նախագահի, ժողովրդի և կուսակցության առջև, կանոնակարգի համաձայն, այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացնում»,- ասել է նա:

Կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի նախագահը նիստի ղեկավարին պաշտոնապես ներկայացնում է հրաժարականի վերաբերյալ իր դիմումը, ով ԱԺ առաջիկա նիստի ժամանակ հնչեցնում է այն: Եթե հնգօրյա ժամկետի սպառումից  անմիջապես հետո խոսնակը կրկին դիմում ներկայացնի, նրա հրաժարականն ընդունված կհամարվի:

Աբրահամյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել պատգամավորներին համատեղ աշխատանքի համար՝ ավելացնելով. «թող սա անհամեստ չհնչի, բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մեզ հաջողվեց Ազգային ժողովի գործունեության թափանցիկություն ապահովել և ամրապնդել խորհրդարանի և հասարակության կապը»:

Նա ընդգծեց, որ չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը: «Ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել եմ, երբեք չեմ հեռացել ժողովրդից, գիտեմ նրա խնդիրների մասին և պատրաստ եմ աջակցել դրանց լուծմանը»,- հայտնել է Աբրահամյանը:

Խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին Աբրահամյանը հայտնել է նոյեմբերի 1-ին՝ նշելով, որ պարտաստվում է 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավորել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:

Ըստ նրա՝ խորհրդարանի ղեկավարի պատշոնից հրաժարվելով և ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնում նշանակվելով փաստացիորեն մեկնարկ է տրվել հանրապետության նախընտրական քարոզարշավին: Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովի նոր խոսնակի թեկնածությունը ՀՀԿ-ն կքննարկի նոյեմբերի 21-ին:

ամենահավանական թեկնածուներ են համարում ՀՀԿ-ն ներկայացնող երեք պատգամավորների: Նրանք են՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետա-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը և խորհրդարանի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Ամեն դեպքում, Հարությունյանն արդեն լրագրողներին հայտնել է, որ չի ձգտում զբաղեցնել խոսնակի պաշտոնը: Նիկոյանը և Նաղդալյանը դեռ չեն մեկնաբանում այդ լուրերը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 131 տեղանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ անդամներն են ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության նախարարների մեծ մասը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: