481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել տարածաշրջանում Հայաստանի խնդիրների լուծմանը. դեսպան
13:50
14 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիան կշարունակի նպաստել հիմնական տարածաշրջանային խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանն ունի հարևան պետությունների հետ, երկուշաբթի Մամուլի ազգային ակումբում հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Ըստ բրիտանացի դեսպանի՝ չնայած փաստացիորեն հայ-թուրքական հաշտության գործընթացում ոչ մի առաջխաղացում չկա, ամեն դեպքում, տվյալ խնդրի հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխություն է նկատվում:

«Եվ թուրքական, և հայկական հասարակության մեջ միմյանց հանդեպ վերաբերմունքը զգալիորեն լավացել է: Ես հանդիպել եմ թուրք դիվանագետների, ովքեր նշում էին, որ իրենց շրջանում ամոթալի է ոչ մի անգամ Հայաստանում չլինելը»,-նշեց դեսպանը:

«Ես կցանկանայի տեսնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և երկու պետություններն արձանագրությունների շրջանակներում ձգտում են բարելավել հարաբերությունները»,- ասաց Լոնսդեյլը:

Դեսպանը նաև նշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման նշանակությունը: «Քանի որ մենք (Մեծ Բրիտանիան) որպես միջնորդ կամ հակամարտության կողմ ներգրավված չենք բանակցային գործընթացում, մենք ձգտում ենք ծրագրեր մշակել, որոնք կօգնեն դրական շփման մթնոլորտ ստեղծել, մասնավորապես՝ երկու հակամարտող պետությունների երիտասարդության միջև»,- ասաց դեսպանը:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանի հարաբերությունների կարգավորումը երկարատև գործընթաց է, բայց չափազանց անհրաժեշտ է Հայաստանի հետագա զարգացման համար: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: