486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից հայտարարված եվրոարժեքների և իրականության միջև ճեղքվածքը պետք է լցնել. վարչապետ
19:48
11 Նոյեմբերի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ երկրում հայտարարված եվրոպական արժեքների և իրականության միջև ճեղքվածք գոյություն ունի, որն անհրաժեշտ է լցնել:

«Մենք հռչակում ենք եվրոպական արժեքները, ազատությունը, ժողովրդավարական սկզբունքները, արդյունավետ պետություն կառուցելու անհրաժեշտությունը, բայց տեսնում ենք, որ մեր կողմից հայտարարված արժեքների և իրականության միջև մեծ ճեղքվածք կա: Այդ ճեղքվածքը լրացնելու համար մեզ տեխնիկական և ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, և այդ աջակցությունն այսօր մեզ տրամադրվում է Եվրամիության կողմից՝ Հարևանության  ծրագրի և Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում»,- ուրբաթ Երևանում կայացած «Արևելյան գործընկերություն. զարգացման ներքաղաքական և եվրոպական համատեքստեր» համաժողովի ընթացքում ասել է կառավարության ղեկավարը:

Ըստ նրա՝ նման աջակցության նպատակն է ավելացնել Հայաստանի ներուժը, ծրագրերի իրականացումը, որոնց շուրջ եվրոպացի գործընկերների հետ լիարժեք պայմանավորվածություն կա:

Սարգսյանը նաև բացատրել է, թե ինչու հատկապես Հայաստանն է իր առջև նպատակ դրել իրականացնել եվրոպական արժեքները:

Ըստ նրա՝ Հայաստանն արել է այդ ընտրությունը, քանի որ համաշխարհային պատմությունից հայտնի է, որ լավագույն կերպով արդար հասարակություն և պետություն կառուցելու մոդելը Եվրոպայում է ի հայտ գալիս:

«Մեր ընդունած արժեքների համակարգը, որոնք  մեր գոյաբանական պատկերացումներում են, քրիստոնեական արժեքները մոտ են նաև Եվրոպային: Եթե մենք արդար հասարակության և պետության կառուցում են ցանկանում, ապա եվրոպական ստանդարտները մեզ համար լավագույնն են»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ նա ակնհայտ է անվանել այն, որ Եվրոպան իր զարգացմամբ մի քանի քայլ առաջ է գտնվում, և եվրոպական փորձի ուսումնասիրումը, առկա խնդիրների բացահայտումը շատ կարևոր են Հայաստանի համար, եթե նա ցանկանում է եվրոպական մոդել ներմուծել:
 
Սարգսյանը նշել է, որ ՀՀ քաղաքական իշխանությունները վստահ են եվրոպական չափանիշների ներմուծման ընտրված ռազմավարության ճշմարտացիությանը: «Մեր առաջադրած արժեքները մեր համոզմունքներն են»,- ընդգծել է վարչապետը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ այդ ճանապարհին երկու վտանգավոր հիվանդություններ գոյություն ունեն: «Առաջինը սոցիալական պոպուլիզմն է՝ սոցիալական խնդիրների հեշտ լուծման վերաբերյալ պատկերացումները»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ մյուս հիվանդությունը ծայրահեղ պահպանողականությունն ու ազգայնականությունն է, որը ոչ մի ինտեգրացիոն ընթացակարգ և ժամանակակից արժեք չի ճանաչում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։