478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջին է պաշտոնապես ներկայացրել iphone 4s-ը
18:51
11 Նոյեմբերի 2011

Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչ Orange Armenia բջջային օպերատորն ուրբաթ տեղական շուկայում ներկայացրել է iPhone 4S-ի պաշտոնական վարկածը, որը դեռ չի հայտնվել ԱՊՀ երկրներում:

«Orange Armenia-ն այսօր հայտարարում է iPhone 4S վաճառքի պաշտոնական մեկնարկի մասին, որը դեռ չի ներկայացվել ԱՊՀ տարածքում: Հայաստանում վաճառքները մեկնարկում են միաժամանակ այնպիսի մեծ եվրոպական շուկաների հետ, ինչպիսին է, օրինակ, Լեհաստանը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դյութուան, հաղորդում է telecom.arka.am հայկական հեռահաղորդակցական պորտալը:

Ըստ նրա՝ Հայաստանում հեռախոսի այսքան վաղ հայտնվելը France Telecom և  Apple ընկերության սերտ համագործակցության արդյունքն է:

Orange Armenia վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ iPhone 4S-ի առաջին խմբաքանակը՝ 500 հատ, վաճառքի է հանվել Orange-ի ավելի քան 30 խանութներում:

 «Մի քանի եվրոպական երկրների համեմատ Հայաստանում iPhone 4S-ի գինն առավել գրավիչ է: Դրանք գործնականում չեն բարձրացվել iPhone 4 հին մոդելի գների համեմատ»,- ասաց նա:

Շնորհանդեսի ընթացքում Հովհաննիսյանը նոր մոդելի մի քանի հնարավորություններ ցուցադրեց, մասնավորապես՝ Siri վիրտուալ օգնականին հարց ուղղելով՝ պարզեց Երևանի օդի ջերմաստիճանը և իր գտնվելու վայրը:

Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց, որ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ով գտնվում է Հայաստանում, տեղեկացված էր iPhone 4S-ի վաճառքի մեկնարկի մասին, և շատ ուրախ էր, որ ԱՊՀ-ում iPhone 4S մոդելները հատկապես Հայաստանում են առաջին անգամ հայտնվել: «Նա ցանկություն հայտնեց ներկա գտնվել շնորհանդեսին, սակայն, այցի խիստ ժամանակացույցի պատճառով չկարողացավ գալ»,- ասաց նա:

Orange-ի հայ բաժանորդները հնարավորություն կստանան առավել ցածր գներով  ձեռք բերել նոր գաջետները՝ միանալով ընկերության հատուկ սակագնային պլաններին:

Այսպիսով, Panther, Butterfly և Dolphin սակագնային պլաններին միանալիս, 16 Գբ հիշողությամբ (Black և White) iPhone 4S-ը հնարավոր է ձեռք բերել 333 հազար դրամով (շուրջ 877 դոլար) և 390 հազար դրամով (շուրջ 1028 դոլար)՝ 32 Գբ (Black և White)-ի համար:
 
Միաժամանակ iPhone 4S-ի ոչ պաշտոնական վաճառքները հայկական շուկայում մեկնարկել էին դեռ հոկտեմբերի 24-ին IPhone.am ընկերության միջոցով, որը Հայաստանում Apple-ի ներկայացուցիչը չէ:

Հոկտեմբերի 14-ին Apple ընկերությունը ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում սկսել է iPhone 4S նոր սմարթֆոնների վաճառքը, որը նախորդ սարքի միայն էվոլյուցիոն նորացված տեսակը լինելով՝ կարող է դառնալ Apple հեռախոսի ամենաճանաչված մոդելը:

Մոդելի հիմնական առավելություններն են՝ 800 Mhz տակտային հաճախականությամբ Apple A5 երկմիջուկային միկրոպրոցեսորը, Full HD տեսահոլովակի ձայնագրությամբ բարելավված 8 մեգապիքսելանոց տեսախցիկը, բջջային կապի GSM և CDMA երկու ստանդարտ ունեցող ալէհավաքը, iOS 5 օպերացիոն համակարգի նոր վարկածը, ինչպես նաև Siri վիրտուալ օգնականը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։