480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայում վագրերի ամենամեծ ազատավանդակը կհայտնվի երևանյան կենդանաբանական այգում
16:38
11 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վագրերի ազատավանդակը, որը նախատեսվում է բացել Երևանի ազգային կենդանաբանական այգում, Եվրոպայում ամենամեծը կլինի, ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, կենդանաբանական այգիների հայտնի նախագծող Բեռնարդ Հարիսոնը:

«Ներկայումս այդ ազատավանդակը գտնվում է մշակման գործընթացում»,- ասաց Հարիսոնը, ով  «Արտիս» Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աջակցությամբ մշակել է  այդ նախագիծը:

Ազառավանդակի կառուցման համար 2550 քառակուսի մետր տարածք է հատկացվել Երևանի կենդաբանական այգում:

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր հերթին ասաց, որ նախագծի շրջանակներում ենթադրվում է ենթակառուցվածք ձևավորել, որն առավելապես կվերարտադրի կատվազգիների խոշոր ներկայացուցիչների բնակման բնական միջավայրը՝ վայրի բույսեր, ժայռեր, ջրվեժ, լիճ, կիսաանապատի  հատվածներ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է այդ գիշատիչների նորմալ կյանքի համար:

Նա նաև նշեց, որ վագրերի ազատավանդակների ձմեռանոցում նախ բնակվելու են առյուծները, քանի որ այսօրվա դրությամբ առյուծների վանդակները շատ նեղ են և ձմեռելու պայմանները չափազանց անհարմար են: «Նոր տարին առյուծները կդիմավորեն նոր կացարաններում»,- ավելացրեց կենդանաբանական այգու տնօրենը:

Երևանի պետական կենդաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայումս կենդանաբանական այգու բնակիչների տեսակների և քանակի հաշվառում է անցկացվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն: