478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Սթիվ Վոզնյակը կատակել է Երևանի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկի աշխատակազմի հետ
18:43
10 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ով հայտնի է տարատեսակ կատակների նկատմամբ իր սիրով, նախօրեին կատակել է Երևանի «Armenia-Mariott» հյուրանոցի աշխատակազմի հետ, որտեղ նա օթևանել է:

«Ես ինձ համար հատուկ սարք եմ մշակել և տեղադրել ճամպրուկների մեջ: Այն շատ հարմար և հասարակ սարք է, ես պարզապես սեղմում եմ կոճակը և այն ծվծվում է: Այսպես հեշտությամբ գտնում եմ իր ճամպրուկները: Իսկ երեկ երեկոյան որոշեցի կատակել՝ միացնելով այն հյուրանոցում: Կարծում եմ, որ բոլորին թվաց, թե ինձ մոտ ռումբ կա», - պատմել է նա հինգշաբթի Հայաստանի ՏՏ հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վոզնյակը պատմել է, որ ուսանողական տարիների իր գործընկեր և ընկեր, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ նման կատակներ էին կազմակերպում համալսարանում, ինչն իսկական իրարանցում էր առաջացնում:

«Այն ժամանակ ես սարքեր էին մշակում, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, որոնք բնորոշ են դետոնատորի ազդանշանին: Մենք Սթիվի հետ միասին տեղադրում էինք դրանք մեր համադասարանցիների պահարաններում: Ուրախ էր, կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է ինչ-որ կերպ լիցքաթափվի ամենօրյա բացասական մթնոլորտից», - ավելացրել է նա:

Apple կորպորացիայի համահիմնադիրը չորեքշաբթի ժամանել է Երևան՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների բանգավառում» ՀՀ նախագահի մրցանակ ստանալու համար:

Այցի շրջանակներում ակնկալվում են Վոզնյակի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, ուսանողների, գիտնականների հետ: Նախատեսված են նաև Վոզնյակի մամուլի ասուլիսը Երևանում:

Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում հիմնվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։