481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային երիտասարդական զեկույցի առաջին արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին
16:55
10 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային երիտասարդական երկրորդ զեկույցի նախնական արդյունքները կամփոփվեն 2011 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում, ասաց Հայաաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Զեկույցն իրենից ներկայացնում է բացառիկ մի հետազոտություն, որը մենք սկսեցինք կես տարի առաջ երիտասարդների հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու նպատակով»,- հինգշաբթի ասաց Քարամյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նա նշեց, որ զեկույցը կազմված է հարցումներից, որոնց արդյունքները ոչ միայն քանակական, այլ նաև որակական բնույթ են կրում:

Նախարարի խոսքով` զեկույցի կարևորագույն արդյունք կդառնա պատասխանն այն հարցին, թե որո՞նք են այսօր երիտասարդների ակնկալիքները պետությունից, ինչի՞ հիման վրա պետք է շտկվի պետության քաղաքականությունն առաջիկա հինգ տարիներին:

«Այս տվյալներն օժանդակող բազա կդառնան մեր կառավարության համար՝ երիտասարդական պետական քաղաքականության ավելի արգասաբեր և առարկայական կազմակերպման նպատակով»,- ընդգծեց փոխնախարարը:

Քարամյանն ընդգծեց, որ ի տարբերություն 2007 թվականին հրապարակված առաջին զեկույցի` երկրորդը կազմվել է միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Հայաստանի կառավարության և UNDP-ի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակներում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։