483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը երախտապարտ է նորվեգացի ժողովրդին 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո ցուցաբերած աջակցության համար
10:40
10 Նոյեմբերի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեի (Jonas Gahr Støre) հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաև անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով»,- ասել է նախագահը:
Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  մարդասեր։ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո (1914-18թթ.) Նանսենը եղել է ռազմագերիների գործերով Ազգերի Լիգայի գերագույն հանձնակատարը, զբաղվել է ռազմագերիների և փախստականների Հայրենիք վերադառնալու խնդիրներով:

Նա վճռականորեն դատապարտել է Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ջարդը, և Ցեղասպանությունից 320 հազար հայի է փրկել, ովքեր հետագայում «նանսենյան անձնագրերով» կարողացել են  աշխարհի 52 երկրներում ապաստան և քաղաքացիություն ստանալ:
Սարգսյանը կարևորել է Շտյորեի այցը՝ հայ-նորվեգական հարաբերությունների խթանման տեսանկյունից, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող և՛ տեխնիկական, և՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի և այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երևանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է:

«Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, և դա շատ կարևոր մեկնակետ է», -ասել է նա:
ՀՀ Նախագահը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: