478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ԶԼՄ-ներին չտարածել չճշտված տեղեկատվություն համակարգի կադրային քաղաքականության մասին
14:16
09 Նոյեմբերի 2011

ՀՀ ոստիկանությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է արել զանգվածային լրատվամիջոցներին չտարածել ասեկոսեներ ու բամբասանքներ համակարգի կադրային քաղաքականության մասին:

Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո հայկական մամուլը սկսեց ակտիվորեն տարածել խոսակցություններ խոշոր կադրային տեղափոխությունների մասին: ԶԼՄ-ների հրապարակումներում նշվում էին կոնկրետ պաշտոններ և անուններ:

«Այդ ասեկոսեներն ու բամբասանքները միայն խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին և ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Համակարգում ընթացող կադրային փոփոխությունները  ինքնանպատակ չեն ևւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում», - նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ և շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Նոյեմբերի 1-ին նախագահ Սերժ Սարգսյան պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա տեղը նշանակելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Իսկ նոյեմբերի 7-ին Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նախկին ղեկավար, գնդապետ Վարդան Եղիազարյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: