478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Նորվեգիան երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման համաձայնագիր են ստորագրել
13:57
09 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Նորվեգիան երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման համաձայնագիր են ստորագրել, տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս համաձայնագիրը չափազանց կարևոր է մեր երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման տեսանկյունից», - ասել է Նալբանդյանը չորեքշաբթի Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ կողմերը Հայաստանի և Նորվեգիայի միջև մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար:

«Ցավոք, մեր երկրների միջև պայմանագրերը քիչ են՝ ընդամենը հինգը, սակայն այսօր մենք լավ հնարավորություն ունենք շարունակել երկխոսությունը, քննարկել երկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր», - ասել է նա:

Նալբանդյանը նաև նշել է, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը ոչ միայն քաղաքական և մշակութային, այլև տնտեսական բաղկացուցիչ ունի: «Այսօր առավոտյան մենք ազդարարեցինք մի ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտգործնախարարության կողմից և ուղղված է Հայաստանում էներգետիկ անտվանգության ապահովմանն ու փոքր էներգետիկայի զարգացմանը», - ավելացրել է նա:

Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն (Jonas Gahr Støre) իր հերթին նշել է, որ Նորվեգիան ցանկանում է ավելի խորացված տեսնել հայ-նորվեգական հարաբերությունները:

«Մենք ցանկանում ենք հայ-նորվեգական համագործակցության էական առաջընթաց արձանագրել քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում», - ասել է նա:

Շտյորեն նաև խորը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու հասարակ հայերին հուլիսի 22-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հղած բազմաթիվ ցավակցությունների համար:

«Դա շատ հուզիչ քայլ էր», - նշել է նա:

Հուլիսի 22-ին Նորվեգիայում ահաբեկիչը Օսլոյում պայթյուն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, ինչից հետո Ուտյոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում գնդակահարել է 69 մարդու: Իշխանությունները «կրկնակի» ահաբեկչության կազմակերպման և կատարման մեջ մեղադրել են 32-ամյա նորվեգացի Անդերս Բրևիկին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: