481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ողջ աշխարհի հայ ոսկեգործները Փարիզում քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները
17:24
08 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ոսկեգործների միությունը ներկայացրել է կատարված աշխատանքն, ինչպես նաև Հայաստանում ոսկերչության զարգացման առաջիկա ծրագրերը Փարիզում կայացած տարեկան հավաքի ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած միջոցառման ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը և կառավարությունը մեծ կարևորություն են տալիս երկրում ոսկերչության զարգացմանը և գործնական քայլեր են ձեռնարկել այդ ոլորտի դիմանիկ զարգացումն ապահովելու համար:

Նա նաև շնորհակալություն է հայտնել միությանը Հայաստանում ոսկերչության զարգացմանն աջակցելու համար:

Հավաքին մասնակցել են Միության նախագահ Գագիկ Գևորգյանը, Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Հովել Շնորհոկյանը, աշխարհի տարբեր երկրները ներկայացնող հայ ոսկեգործներ և ադամանդագործներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումն անցկացվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հովանու ներքո:

Հայ ոսկեգործների միությունը ստեղծվել է 1995թ-ին: Նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում գործող հայ ոսկեգործներին և  ադամանդագործներին` նպաստելու համար Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների զարգացմանը և փոխադարձ կապերի ստեղծմանը: Ներկայում Միության անդամ են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի ավելի քան 30 հայ ոսկեգործներ:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: