483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարն արձանագրում է ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակի կրճատումը
17:58
07 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարծում է, որ համակարգում կոռուպցիան կրճատման միտումներ ունի:

«Կան անցանկալի երևույթներ և միտումներ, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում, այդ թվում՝ ֆինանսական և բժշկական տեսանկյունից, որոնք մենք քայլ առ քայլ վերացնում ենք ոլորտից»,- երկուշաբթի խորհրդարանի բյուջետային լսումներից հետո լրագրողներին ասաց նա:
Այդ կապակցությամբ Քուշկյանն արձանագրեց, որ «ստվերային» երևույթները կրճատվում են, իսկ պետական հատկացումներն ավելանում են, որպեսզի ոլորտի աշխատակիցներին հեռու պահեն ստվերային երևույթներից:

Այդ համատեքստում նա տեղեկացրեց, որ եթե մեկ տարի առաջ «Շտապօգնություն» համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում էր 40 հազար դրամ (շուրջ 105 դոլար), ապա այժմ այն բարձրացվել է մինչև 140 հազար դրամ (շուրջ 380 դոլար): 

Ըստ նախարարի, անշուշտ, կոռուպցիոն երևույթների կտրուկ նվազումը չափազանց ցանկալի կլիներ, սակայն նույն ժամանակ դա բավական բարդ է: «Երեք-չորս տարիների ընթացքում մեր բոլոր բարեփոխումները նաև նման երևույթների կրճատմանն են ուղղված»,- ասաց նա:

Քուշկյանը նաև անդրադարձավ հանրապետության մարզերի պրոֆեսիոնալ բժշկական կադրերի՝ հատկապես նեղ մասնագիտությունների գծով մասնագետների պակասին: «Մեզ մոտ հատուկ ծրագիր է անցկացվում, որի շրջանակներում մարզերում այդ բացթողումն աստիճանաբար կվերացվի»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ պրոֆեսիոնալ բժիշկները հանրապետության մարզերում երկարաժամկետ գործուղման կուղևորվեն:
2012թ.-ի պետական բյուջեի նախագծում առողջապահության ոլորտի ծախսերը նախատեսված են 65,9 մլրդ դրամի (մոտ 173,7 մլն դրամ) չափով: Այդ գումարի շուրջ 80 տոկոսը՝ ավելի քան 51 մլրդ դրամը (շուրջ 134 մլն դոլար) ծախսվելու են պետպատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: