486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գինու համաժողովրդական օրը Երևանի Ազնավուրի հրապարակում սպիտակ և կարմիր գինու շատրվան կհայտնվի
13:16
07 Նոյեմբերի 2011

Հաջորդ տարի Գինու համաժողովրդական օրը Երևանի Ազնավուրի հրապարակում սպիտակ և կարմիր գինու շատրվան կհայտնվի, տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Շատ երկրներում Գինու օրը լողավազաններն ու շատրվանները լցվում են գինով: Մենք ևս փորձում ենք ներդնել այդ կուլտուրան», - ասաց Հարությունյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում Գինու համաժողովրդական օրվան:

Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պռոշյանի կոնյակի գործարանի հետ, որը հաջորդ տարի գինով կլցնի Ազնավուրի հրապարակում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող շատրվանը:

Հարությունյանն ավելացրեց, որ դրա համար ավելի քան տասը տոննա գինի կպահանջվի:

«Կարծում եմ, որ բոլոր գինեգործները կմիանան մեր նախաձեռնությանը: Բացի այդ, լավ տեղ է ընտրված, և այն ասոցացվում է Ազնավուրի (աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե) հետ, ով շատ է սիրում հայկական գինի», - ասաց նա:

Միության նախագահը նշեց, որ գինու տոնը նշելու ավանդույթն ունի 3 հազար տարվա պատմություն և սկիզբ է առնում Ուրարատուի Արուբանի աստվածուհու ժամանակներից, որի ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ը նշվում էր որպես գինու տոն:

Նրա խոսքերով՝ դրանից հետո այս տոնը կապվում էր հայ այլ աստվածուհիների՝ Անահիտի և Աստղիկի հետ, այնուհետև այն ժառանգեց Գնունիների դինաստիան, որի անվան հետ են կապում գինու բարձր կուլտուրան, սակայն ավանդույթները մոռացվել էին և վերածնվել միայն 3-4 տարի առաջ, երբ այս տոնը նշելու մասին որոշում ընդունվեց:

«Հիմա այս օրը ոչ մի ձևով չի նշվում, սակայն հարկավոր է նրան հաղորդել  հանդիսավորություն և ժողովրդական հյուրասիրություն կազմակերպել: Սա լավ օր է, քանի որ գրեթե բոլոր գինեգործների մոտ նոյեմբերի սկզբին պատրաստ է լինում առաջին գինին», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: