484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակի գլխավոր խորհրդականը հրաժարականի դիմում է ներկայացրել. թերթ
12:04
04 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Ի հակառակ այն խոսակցությունների, թե Մնացականյանն իբր պետք է զբաղեցնի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, նա հրաժարական տվեց», - գրում է թերթը:

Ըստ թերթի՝ ավելի վաղ Մնացականյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թեկնածուներից մեկն էր:

Հայաստանում վերջին օրերին կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հեռացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետի պաշտոնին ՀՀԿ-ն առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:

Բացի այդ, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա տեղը նշանակելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Օրերս իր հրաժարականի մասին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը:

Նախօրեին հրաժարական է տվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով կօգնի Աբրահամյանին ընտրություններին պատրաստվելու հարցում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: