486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում կքննարկեն հանրապետության համար նախատեսված եռամյա ռազմավարությունը
19:36
03 Նոյեմբերի 2011

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն այս շաբաթ խորհրդակցություններ կանցկացնի հայ քաղաքական առաջնորդների և քաղաքական հասարակության առանցքային ներկայացուցիչների հետ բանկի կողմից Հայաստանի համար մշակվող եռամյա ռազմավարության շուրջ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից, բանկի թիմը՝ փոխնախագահ Յան Ֆիշերի (Jan Fischer, Vice-President, Operational Policies) և Պոլ-Անրի Ֆորեստիերի  (Paul-Henri Forestier, Director, Caucasus, Moldova and Belarus) գլխավորությամբ, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և այլ պաշտոնյաների հետ:

Պատվիրակությունը քննարկումներ կանցկացնի նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամների, գործարար ոլորտի առաջատար խաղացողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական խորհուրդների, ինչպես նաև դիվանագիտական հասարակության և երկրում գործող միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալությունը:

Ակնկալվում է, որ Հայաստանի համար մշակվող նոր ռազմավարությունը կհաստատվի 2012 թ.-ի սկզբին՝ երեք տարի ժամկետով (2012-2015 թթ.):

ՎԶԵԲ-ի պատվիրակությունը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումը, կքննարկի երկրի միջին ժամկետային հեռանկարներն ու կպարզի, թե ինչպես կարող է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցում կատարելու գործընթացում:

Կքննարկվեն նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության հարցերը եռամյա ռազմավարության գործողության ժամանակ, հատկապես գյուղատնտեսության և տնտեսապես արդարացված ոլորտներում:

«Ֆինանսական ոլորտի զարգացումը ՎԶԵԲ-ի համար մնում է առաջնահերթություն, այդ թվում նաև քաղաքային և համայնքային ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ապահովմանն ուղղված գործունեությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից: Մինչ օրս բանկը շուրջ 100 ծրագրերում ներդրումներ է կատարել և տրամադրել է ավելի քան 450 մլն եվրոյի ֆինանսավորում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: