482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի ունեցող կադրային տեղափոխությունների և հրաժարականների գործընթացը վայել չէ քաղաքակիրթ երկրներին. ընդդիմադիր պատգամավոր
19:27
03 Նոյեմբերի 2011

Հայաստանում կադրային տեղափոխությունների և հրաժարականների գործընթացը չի տեղավորվում նորմալ երկրում բնակվող քաղաքացու տրամաբանության մեջ և վայել չէ քաղաքակիրթ երկրներին, կարծում է Դաշնակցությունից ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Հայաստանում վերջին օրերին կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հեռացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետի պաշտոնին ՀՀԿ-ն առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:

Բացի այդ, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա տեղը նշանակելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Օրերս իր հրաժարականի մասին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը:

«Մարդիկ հրաժարվում են կարևորագույն պաշտոններից՝ անցնելով այլ պաշտոնների, չտալով որևէ պարզաբանում», - լրագրողներին խորհրդարանում ասել է Ռուստամյանը:

Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ և շատ կարևոր է բացատրել, թե ինչու է ոստիկանապետը պաշտոնից հեռացվել և նշանակվել նախագահի խորհրդական կամ ինչու է Երևանի քաղաքապետը հրաժարական տվել:

«Երբ մենք լսում ենք դրա մասին, հասկանալի է դառնում, որ կուլիսների հետևում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին պարզապես անհարմար է խոսել», - ասել է նա:

Պատգամավորը նաև նշել է, որ այս ասպեկտում մնացած իրադարձություններից էականորեն տարբերվում է ՀՀ ԱԺ խոսնակի հրաժարականը, քանի որ նա «ազնվորեն հայտարարեց այն մասին, թե ինչ է տեղի ունենում՝ մեծապես կարևորելով նախընտրական շտաբի պետի պաշտոնը»:

Ռուստամյանի խոսքերով՝ այս գործընթացները վկայում են այն մասին, որ իշխանությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերն ու պահպանել ռեսուրսները, որպեսզի իշխանության վերարտադրությունը չտուժի:

«Որոշակի մարտահրավերներ են առաջացել, և նրանք հասկացել են, որ այդ ամենը կարող է լուրջ բողոքների հագնեցնել և սպառնալիքի տակ դնել իշխանության վերարտադրման գործընթացը», - ասաց Ռուստամյանը՝ պարզաբանելով, որ այդ տեղափոխություններն արվում են՝ իշխանության միատարրությունն ամրապնդելու նպատակով:

Այդ համատեքստում պատգամավորը չի բացառել այն բանի հավանականությունը, որ սկսած գործընթացը կշարունակվի նաև ապագայում:

«Նման թիմի համար բոլոր նրանք, ովքեր նրա կազմում չեն, օտարներ են, թշնամիներ: Այլ խոսքերով՝ հասարակությունը կիսվել է «յուրայինների» և «օտարների», և նրանք (իշխանությունները), կազմելով փոքրամասնություն, ցանկանում են «յուրայինների» օգնությամբ կրկին ամրապնդել իրենց գերիշխանությունը՝ մեծամասնությանը թողնելով բախտի քմահաճույքին», - ասել է նա:

Ռուստամյանի խոսքերով՝ այդ պատճառով Հայաստանի բնակիչները պետք է չհեռանան երկրից, այլ մնան և «ազատվեն նման իշխանությունից»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։