486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը Երևանում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ
18:21
03 Նոյեմբերի 2011

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հինգշաբթի հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը     նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների և օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով:

«Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հաղորդել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է վերահսկել 102-րդ ռուսական ռազմակայանի ազատած Երևանյան կայազորի ռազմական թաղամասերի փոխանցումը: Երևանյան կայազորի ազատած ռազմական թաղամասերի ֆոնդի  փոխանցումը Հայաստանին թույլ կտա կրճատել ռուսական ռազմակայանի պահպանության ծախսերը: Բացի այդ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների անցկացումից հետո 102-րդ ռազմակայանի հաստիքային թվաքանակը կրճատվել է, արդյունքում՝ ռուս զինվորականների տեղաբաշխման օպտիմալացում է պահանջվել:

Հայաստանում՝ Գյումրիում և Երևանում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը ԱՊՀ ՀՕՊ համախմբված համակարգի շրջանկաներում ռազմական հերթապահություն է կատարում: 2010թ. օգոստոսի 20-ին ՌԴ-ն և ՀՀ-ն երկարացրել են ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.-ին, դրա գործողության ժամկետը 25 տարի էր կազմում, այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի մինչև 2044թ.-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։