478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը լուրջ վնաս չի կրի ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի անդամակցությունից
16:37
03 Նոյեմբերի 2011

Հայաստանը լուրջ վնաս չի կրի ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի անդամակցության պատճառով, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով: ՄԱԿ ԱԽ-ում ներառված է 15 պետություն, որոնցից հինգը մշտական անդամներ են, որոնք իրավունք ունեն արգելափակել որևէ որոշման ընդունում: Այդ երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Մնացած երկրները թարմացվում են ռոտացիոն հիմքով՝ հինգական երկիր երկու տարին մեկ անգամ
 
«Այդ կապակցությամբ շատ են զգացողական հայտարարությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի քարոզչության վրա, թե` տեսեք, Ադրբեջանն ինչի հասավ և կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ և այլն: Սակայն, իրականության մեջ չեմ կարծում, թե այդ անդամակցությանը պետք է այդքան արձագանք տայինք: Չարժե կարծել, թե Հայաստանը կրել և լուրջ վնաս կկրի դրանից», - ասել է Նալբանդյանի հինգշաբթի ՀՀ ԱԺ-ում Հայաստանի պետբյուջեի 2012 թ.-ի նախագծի քննարկման ընթացքում:

Խոսելով ղարաբաղյան հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու թեմայի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները, որոնք ԱԽ-ի մշտական անդամներ են, բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ՄԽ-ի շրջանակներում, այլ ոչ թե տեղափոխվի այլ հարթակներ:

Բացի այդ, Նալբանդյանը սխալ է համարում պնդումներն այն մասին, թե ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի անդամակցությունը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն աջակցում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը հակամարտության կարգավորման գործում և պայմաններ է ստեղծում՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար:

«Այսօր Ադրբեջանն ինքն իրեն փակուղու մեջ է գցել, քանի որ միջազգային հանրությունն արդեն հայտնել է իր կարծիքը, որը համահունչ է Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի դիրքորոշման հետ», - ասել է նա:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ միջազգային հանրության դիրքորոշումն արտացոլող համանախագահ-երկրների կարծիքները հրապարակայնորեն հնչել են ամենաբարձր մակարդակում Աքվիլլայում, Մուսկոկում, Թուրինում, համապատասխան հայտարարություններ են արվել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում Աթենքում, Հելսինկիում, Ալմաթիում և Աստանայում, ինչպես նաև ամրագրվել են փաստաթղթում, որը ներկայացվել է կողմերին Կազանի հանդիպման ժամանակ:

«Հայաստանը հայտարարել և շարունակում է հայտարարել, որ իր դիրքորոշումը համահունչ է տվյալ հայտարարությունների և փաստաթղթերի հետ, և մենք պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները», - ասել է նա:

«Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, միգուցե ավելի լուրջ ու ավելի կառուցողական մոտեցումներ ցուցաբերի` տեսնենք: Սակայն կասկածելի է… Արդյո՞ք Ադրբեջանը հետ կկանգնի պատերազմ հրահրելու կոչերից, ռազմատենչ հայտարարություններից, ռասսայական հայտարարություններից: Խիստ կասկածելի է», - ասել է նա:

Ելույթի վերջում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է հավասարակշիռ ու հանգիստ քաղաքականությունը թե Ղարաբաղյանը հիմնախդրի կարգավորման, թե տարածաշրջանում կայունության կարգավորման ամրապնդման առումով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: