482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «EXPO-RUSSIA ARMENIA 2011» չորրորդ ամենամյա ցուցահանդեսը
15:56
03 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «EXPO-RUSSIA ARMENIA 2011» հայ-ռուսական չորրորդ ամենամյա ցուցահանդեսն է մեկնարկել չորեքշաբթի Երևանի կառավարության նիստերի դահլիճում:

Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 70 ձեռնարկություն Ռուսաստանի և Հայաստանի 30 մարզերից: Այս տարի նոյեմբերի 3-5-ն անցկացվող ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին:

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց միջոցառման համահիմնադիր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ցուցահանդեսի խնդիրն է ամրապնդել հայ-ռուսական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը հսկայական չօգտագործված ներուժ ունի, և այս ցուցահանդեսը հնարավորություն կստեղծի լրացնել այդ բացերը», - ասել է Ծառուկյանը:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր հերթին ընթերցեց հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ ամենամյա ցուցահանդեսը կրում է ավանդական կառուցողական բնույթ և նպաստում է հայ-ռուսական արդյունաբերական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ անցկացվող միջոցառումը հերթական անգամ իր արժանի ներդրումը կկատարի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում», - նշվում է Լևիտինի ուղերձում:

«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում գործող ռուսական և հայկական ձեռնարկություններ:

Դրանց թվում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «Յունիկոմպը», Զարգացման եվրասիական բանկը, «Ավտոմատիկայի և հիդրավլիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը», «Բելռոս» ՍՊԸ-ն, «Միասնական ավիաշինարարական ընկերությունը», «Ռոստսելմաշը», «ԿասկադՏեխնոԳրուպը», «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաները», «Ռուսական պաշտպանական տեխնոլոգիաներ» կոնցեռնը և այլն:

Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսին միացել են մասնակիցներ ԱՊՀ այլ երկրներից, մասնավորապես՝ «Կենտաուկիի տրանսֆորմատորային գործարանը», որը ներկայացնում է Ղազախստանի արդյունաբերական հատվածը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: