484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում չափազանց ապակառուցողական է. փորձագետ
13:57
02 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք փորձագետների դիրքորոշումը ոչ մի կերպ չի արտացոլում այսօրվա իրողությունները հայ-թուրքական հարաբերություններում, չորեքշաբթի ամփոփելով Անկարայում փորձագետների եռօրյա հանդիպման արդյունքները՝ ասել է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների և միջոցների հարցերին նվիրված հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից և անցկացվել է հոկտեմբերի 29-31-ը Անկարայում: Հայկական պատվիրակությունը ներկայացրել են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանն ու ԵՊՀ դասախոս Արմեն Մելքոնյանը:

«Մեզ ցնցեց թուրք փորձագետների ապակառուցողական դիրքորոշումը», - ասաց Մինասյանը: Նա նշեց, որ թուրք փորձագետների հայտարարություններն ու առաջարկներն ակտուալ չէին և վերաբերում էին տասնամյա վաղեմություն ունեցող հարցերին:

Նրա խոսքերով՝ թուրքական պատվիրակության ներկայացուցիչներն առաջարկներ էին ներկայացնում, մասնավորապես՝ Կարսի պայմանագրի ընդունումը, ՀՀ նախագահի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստից հրաժարվելը:

«Սկզբից թուրք փորձագետները փորձում էին հայ-թուրքական հարցը կապել ղարաբաղյան հակամարտության հետ, սակայն այս հարցի շուրջ ադրբեջանցի փորձագետների առարկություններից հետո նրանք սկսեցին հրապարակայնորեն պահանջներ ներկայացնել, որոնք իրականում անհանգստացնում են Թուրքիային», - նշեց փորձագետը:

Մինասյանը նաև նշեց, որ հայկական պատվիրակությունն Անկարայում կայացած հանդիպման արդյունքում բավականին կոշտ գնահատեց թուրքական կողմի դիրքորոշումը՝  ավելացնելով, որ «դժվար թե մեզ երբևիցե կրկին հրավիրեն Անկարայում կայանալիք նման քննարկումների»:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։