480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը չի ձգտում զբաղեցնել ԱԺ խոսնակի պաշտոնը
13:55
02 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը չի մտնում իր նախապատվությունների շրջանակի մեջ:

Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին՝ 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նպատակով: Տեղական լրագրողներն ու փորձագետները ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի հավանական թեկնածու են համարում Դավիթ Հարությունյանին:

«Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախապատվություններն, ապա այդ պաշտոնը (խոսնակ) չի մտնում դրանց շրջանակի մեջ, և ես հետաքրքրված չեմ այդ պաշտոնով: Կարծում եմ, որ կոռեկտ չէ քննարկել այս հարցը, հուսով եմ, որ ինձ այդ պաշտոնը չեն առաջարկի», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ խոսնակի պաշտոնը դեռ չի ազատվել, և այդ հարցը նոր պետք է քննարկվի (նոյեմբերի 14-ին կայանալիք խորհրդարանի նիստի ժամանակ):

«Իրավական տեսակետից խոսնակը կարող է միաժամանակ զբաղեցնել նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը: Այս որոշումը (Աբրահամյանի հրաժարականի մասին) ընդունվել է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այլ ոչ թե օրենքի պահանջներից», - ասել է Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ չնայած նախընտրական արշավը դեռ չի մեկնարկել, քաղաքական ուժերն արդեն կենտրոնացնում են իրենց ռեսուրսները:

Հայաստանում վերջին օրերին կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Նախօրեին իր հրաժարականի մասին է հայտարարել ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:

Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա տեղը նշանակելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:

Բացի այդ, հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հեռացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետի պաշտոնին ՀՀԿ-ն առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: