478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառել նոր կադրային փոփոխությունների հավանականությունը
16:35
01 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի բացառել հանրապետությունում նոր կադրային փոփոխությունների հավանականությունը:

Վերջին օրերի ընթացքում Հայաստանում մի քանի կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Պաշտոնանկ եղավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երեքշաբթի նախագահը պաշտոնանկ արեց Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ այդ պաշտոնում նշանակելով նախկին պաշտպանության փոխնախարար և Ռազմական Ոստիկանության  նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին: Մամուլում ակտիվորեն խոսակցություններ են պտտվում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականի մասին:

«Կարծում եմ` լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բան տեղի կունենա»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ կադրային փոփոխությունները մշտական գործընթաց է: «Դա ինքնանպատակ չէ, ոչ ոք նախօրոք չի որոշում, թե քանի ամսից և որ պաշտոններում են այդ փոփոխությունները կատարվելու»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ այդ քայլերը որոշվում են երկրի քաղաքական պայմաններով և տնտեսական զարգացումներով:

Սահակյանը նաև ավելացրեց, որ այդ գործընթացը պետք չէ կապել առաջիկա ընտրությունների հետ:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, երեքշաբթի տեղի կունենա կուսակցության Խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվեն ընթացիկ աշխատանքային հարցերը:

Միաժամանակ նա զերծ մնաց կուսակցության Խորհրդի կողմից նոր կադրային փոփոխությունների քննարկման հնարավորության մեկնաբանություններից: Նիստի օրակարգի մեջ նաև «այլ հարցեր» են մտնում: »Թե հատկապես որ, այժմ չեմ կարող ասել», - ասել է  Շարմազանովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: