484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը Հայաստանին կփոխանցի Երևանյան կայազորի ռազմական թաղամասերը
16:30
01 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Ցամաքային զորքերի (ՑԶ) գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ ռուս սպաների խումբը գործուղմամբ մեկնել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է վերահսկել 102-րդ ռուսական ռազմակայանի ազատած Երևանյան կայազորի ռազմական թաղամասերի  փոխանցումը, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռուսաստանի ՊՆ ՑԶ մասով պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը:

«Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը՝ գլխավոր հրամանատարության սպաների խմբի և ռազմական կառավարման մյուս մարմինների հետ այսօր քառօրյա գործուղման է մեկնել Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում հիմնական շեշտը կդրվի հայկական կողմին Երևանյան կայազորի ազատած ռազմական թաղամասերի փոխանցման վերահսկողության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա՝ Երևանյան կայազորի ազտած ռազմական թաղամասերի ֆոնդի  փոխանցումը Հայաստանին թույլ կտա կրճատել ռուսական ռազմակայանի պահպանության ծախսերը: Բացի այդ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների անցկացումից հետո 102-րդ ռազմակայանի հաստիքային թվաքանակը կրճատվել է, արդյունքում՝ ռուս զինվորականների տեղաբաշխման օպտիմալացում է պահանջվել:

Ինչպես նշել է Դոնյուշկինը, ակնկալվում է, որ Հայաստան այցի ընթացքում ՑԶ գլխավոր հրամանատարը կստուգի նոր ուսումնական տարվա համար ռուսական ռազմակայանի զինծառայողների պատրաստվածությունը, կվերահսկի կազմակերպչական-հաստիաքային միջոցառումների ընթացքը, ինչպես նաև մի շարք ռազմական թաղամասեր կայցելի:

Հայաստանում՝ Գյումրիում և Երևանում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը ԱՊՀ ՀՕՊ համախմբված համակարգի շրջանկաներում ռազմական հերթապահություն է կատարում: 2010թ. օգոստոսի 20-ին ՌԴ-ն և ՀՀ-ն երկարացրել են ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.-ին, դրա գործողության ժամկետը 25 տարի էր կազմում, այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի մինչև 2046թ.-ը:

--0--
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։