486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պետական կառույցներում գրանցված վերջին հրաժարականները կապված են իշխող կոալիցիայի նախընտրական քաղաքականության հետ. քաղաքական գործիչ
16:09
01 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական կառույցներում գրանցված վերջին հրաժարականները կապված են իշխող կոալիցիայի նախընտրական քաղաքականության հետ, կարծում է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական է ներկայացրել, որը բացատրել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: Երեքշաբթի իր հրաժարականն է հաստատել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Սպասվում են նոր հրաժարականներ:

«Կարծում եմ, որ այս գործընթացները բավականին օրինաչափ են: Հայաստանը նախընտրական փուլ է թևակոխում, և պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ կենտրոնացնում են, որպեսզի հստակ և արդյունավետ կերպով կարողանան անցնել այս փուլը: Կարծում եմ, որ առաջիկայում հրաժարականների հետ կապված բոլոր հարցերը կվերաբերեն իշխանական ռեսուրսների ամրապնդման գործընթացին», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Նա նաև բացառեց այն բանի հնարավորությունը, որ պետական հրաժարականները որևէ կերպ կարող են կապված լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև իբր լարված հարաբերությունների հետ:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ կոալիցիայի նախընտրական գործողությունները նման բնույթ են կրում այն պատճառով, որ հայկական կոալիցիան ավելի շուտ բյուրոկրատական, քան գաղափարախոսական կառույց է:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ նախընտրական ժամանակահատվածում նման իրադարձությունները հասարակության կողմից ավելի սուր են ընկալվում, քան սովորական ժամանակներում:

Ինչ վերաբերում է վերջին հրաժարականներին, ապա Դավթյանը հայտարարեց, որ սեփական դիմումի համաձայն հրաժարական տված անձինք արդեն ներկայացրել են իրենց մեկնաբանությունները:

Նա նաև նշեց, որ հարգանքով է վերաբերվել Կարեն Կարապետյանի հայտարարությանը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետը «երկար ուղի է անցել և այնպիսի աշխատանքային և կրթական ցենզ ունի, որ որտեղ էլ որ աշխատի, նրա գործունեությունը առավելագույնս հայամետ և հայրենասիրական է լինելու»:

Ինչ վերաբերում է կոալիցիայի գաղափարախոսական բաղկացուցչին, ապա Դավթյանը բնական համարեց այն փաստը, որ կոալիցիան բաղկացած է տարբեր կուսակցություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի գարնանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։